2 Սամուել
21 Դավթի օրոք երեք տարի շարունակ սով եղավ,+ և Դավիթը Եհովայից առաջնորդություն խնդրեց: Եհովան պատասխանեց նրան. «Սավուղն ու իր տունը արյունապարտ են, քանի որ նա կոտորել է գաբաոնացիներին»:+ 2 Թագավորը կանչեց գաբաոնացիներին+ ու խոսեց նրանց հետ: (Գաբաոնացիները իսրայելացիներ չէին, այլ ամորհացիներ էին,+ որոնց իսրայելացիները ողջ էին թողել, քանի որ երդվել էին խնայել նրանց:+ Բայց Սավուղը փորձել էր բնաջնջել գաբաոնացիներին, որովհետև չափազանց մեծ նախանձախնդրությամբ էր վերաբերվում Իսրայելի և Հուդայի ժողովրդին): 3 Դավիթն ասաց գաբաոնացիներին. «Ի՞նչ անեմ ձեզ համար և ինչպե՞ս քավեմ մեր մեղքը, որ դուք օրհնեք Եհովայի ժողովրդին»:* 4 Գաբաոնացիները պատասխանեցին. «Արծաթով ու ոսկով+ հնարավոր չէ փոխհատուցել այն, ինչ Սավուղն ու իր ընտանիքը արել են մեզ: Բացի այդ՝ մենք իրավունք չունենք Իսրայելում որևէ մարդ սպանելու»: Դավիթն էլ ասաց. «Ինչ որ ասեք, կանեմ ձեզ համար»: 5 Նրանք ասացին թագավորին. «Այս մարդը ծրագրել էր վերացնել մեզ Իսրայելի տարածքից և փորձել էր բնաջնջել,+ 6 ուստի թող մեզ յոթ մարդ տան նրա սերնդից: Մենք Եհովայի առաջ կկախենք նրանց դիերը+ Եհովայի ընտրյալի՝ Սավուղի քաղաքում՝ Գաբաայում»:+ Թագավորն ասաց. «Ես կտամ նրանց»:+
7 Սակայն թագավորը խղճաց Մեմփիբոսթեին՝+ Սավուղի որդի Հովնաթանի որդուն, քանի որ ինքն ու Սավուղի որդի Հովնաթանը երդում էին տվել Եհովայի առաջ:+ 8 Ուստի թագավորը բռնեց Այիայի դստեր՝ Ռեսփայի+ երկու որդիներին՝ Արմոնիին ու Մեմփիբոսթեին, որոնց նա ծնել էր Սավուղի համար, ինչպես նաև Սավուղի դստեր՝ Մեղքողի*+ հինգ որդիներին, որոնց նա ծնել էր Եդրիելի՝+ մաուլացի Բերզելիի որդու համար, 9 և գաբաոնացիների ձեռքը տվեց: Նրանք Եհովայի առաջ կախեցին նրանց դիերը լեռան վրա:+ Յոթն էլ միասին մեռան: Նրանց սպանեցին հնձի առաջին օրերին՝ գարու հնձի սկզբին: 10 Այիայի դուստրը՝ Ռեսփան,+ մի քուրձ վերցրեց ու փռեց ապառաժի վրա: Նա մնաց այնտեղ հնձի սկզբից մինչև երկնքից նրանց դիերի վրա անձրև թափվելը: Ռեսփան չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները նստեն նրանց վրա, և գիշերը վայրի գազանները մոտենան:
11 Դավթին հայտնեցին, թե ինչ է արել Սավուղի հարճ Ռեսփան՝ Այիայի դուստրը: 12 Դավիթն էլ գնաց Հաբիս-Գաղաադի+ առաջնորդների* մոտ և վերցրեց Սավուղի ու նրա որդու՝ Հովնաթանի ոսկորները: Այդ մարդիկ գողացել էին նրանց դիերը Բեթ-Սանի հրապարակից, որտեղ փղշտացիները կախել էին դրանք Գելբուեի վրա Սավուղին սպանելուց հետո:+ 13 Նա այնտեղից բերեց Սավուղի ու նրա որդի Հովնաթանի ոսկորները, նաև հավաքել տվեց մահապատժի ենթարկվածների ոսկորները:+ 14 Սավուղի ու նրա որդու՝ Հովնաթանի ոսկորները թաղեցին Բենիամինի երկրում՝ Սելայում՝+ Սավուղի հոր՝ Կիսի+ գերեզմանում: Այն բանից հետո, երբ Դավիթ թագավորի մարդիկ կատարեցին նրա հրամանները, Աստված լսեց երկրի համար արվող աղաչանքները:+
15 Փղշտացիների և իսրայելացիների միջև կրկին պատերազմ բռնկվեց:+ Դավիթը և իր ռազմիկները գնացին ու կռվեցին փղշտացիների դեմ: Դավիթն ուժասպառ եղավ: 16 Ռաֆայիմների+ սերնդից Եսբիբենոբ անունով մի մարդ, որի պղնձե նիզակը կշռում էր 300 սիկղ,*+ և որը զինված էր նոր սրով, ուզում էր սպանել նրան: 17 Շարուհեայի որդի Աբեսսան+ իսկույն Դավթին օգնության հասավ.+ նա հարձակվեց փղշտացու վրա ու սպանեց նրան: Այդ ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին Դավթին. «Դու մեզ հետ այլևս չես գա պատերազմի,+ որպեսզի Իսրայելի ճրագը չհանգի»:+
18 Դրանից հետո Գոբում* իսրայելացիների ու փղշտացիների միջև նորից պատերազմ տեղի ունեցավ:+ Այդ ժամանակ հուսացի Սիբակը+ սպանեց Սաֆին, որը ռաֆայիմների+ սերնդից էր:
19 Գոբում իսրայելացիների ու փղշտացիների միջև կրկին պատերազմ եղավ,+ և Ելեանան՝ բեթլեհեմցի Արիորգիմի որդին, սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի կոթը ջուլհակահաստոցի* գլանի էր նման:+
20 Հետո պատերազմ տեղի ունեցավ Գեթում: Այնտեղ մի աժդահա մարդ կար, որը նույնպես ռաֆայիմների սերնդից էր: Նա իր ձեռքերին ու ոտքերին վեցական մատ ուներ, ընդհանուր հաշվով՝ 24 մատ:+ 21 Այդ մարդը ծաղրում էր Իսրայելին,+ ուստի Հովնաթանը՝ Դավթի եղբայր Սեմեիի որդին,+ սպանեց նրան:
22 Այս չորսը գեթացի էին՝ ռաֆայիմների սերնդից: Նրանք ընկան Դավթի ու նրա ռազմիկների ձեռքով:+