Սաղմոսներ
Նվագավարին: Դավթի երգը:
40 Ամբողջ սրտով Եհովային հուսացի,*
Եվ նա կռացավ ու ինձ լսեց,*
Օգնության աղաղակիս ուշադրություն դարձրեց:+
2 Նա ինձ դուրս հանեց շառաչող ջրերի փոսից,
Տղմոտ ցեխի միջից:
Ոտքերս ժայռի վրա դրեց,
Ինձ գետնի վրա ամուր կանգնեցրեց:
Եհովայի արածը շատերը կտեսնեն,
Ակնածանքով կլցվեն, նրան կվստահեն:
4 Երջանիկ է այն մարդը, ով Եհովային է վստահում
Եվ հանդուգն ու խաբեբա մարդկանց չի հետևում:
5 Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, այնքա՜ն շատ բան ես արել,
Մեզ համար հիասքանչ գործեր ես արել և անթիվ բաներ մտածել:+
Չկա մեկը, որ քեզ հետ համեմատվի,+
Եվ ինչքան էլ դրանց մասին պատմեմ,
Այնքան շատ են, որ չեմ կարող բոլորի մասին խոսել:+
7 Այդ ժամանակ ես ասացի.
«Ահա եկել եմ, գրքում* գրված է իմ մասին:+
9 Քո արդարության մասին բարի լուրը ես հռչակում եմ մեծ ժողովում:+
Դու լավ գիտես, Եհո՛վա, որ ես լուռ չեմ մնում:+
10 Խոսում եմ քո արդարության մասին, մեջս չեմ պահում:
Քո հավատարմության, քո տված փրկության մասին եմ հռչակում:
Մեծ ժողովում սիրուդ ու հավատարմությանդ* մասին խոսել չեմ վարանում»:+
11 Ո՛վ Եհովա, մի՛ զրկիր ինձ քո գթասրտությունից:
Թող քո սերն* ու հավատարմությունը միշտ պահպանեն ինձ:+
12 Ամեն կողմից ինձ վրա թափված պատուհասները անհաշվելի են:+
Թաղվել եմ բազում մեղքերիս մեջ և իմ ուղին չեմ կարողանում տեսնել.+
Դրանք գլխիս մազերից էլ շատ են, ես թևաթափ եմ եղել:
13 Ո՛վ Եհովա, ցույց տուր, որ ուզում ես ինձ ազատել:+
Եհո՛վա, շտապիր ինձ օգնության հասնել:+
14 Թող ինձ սպանել ցանկացողները ամոթով մնան, խայտառակ լինեն,
Իմ դժբախտության վրա ուրախացողները թող ստորացված հետ քաշվեն:
15 Ովքեր ինձ ասում են՝ «Տե՛ղն է քեզ, տե՛ղը»,
Թող իրենց ամոթահար վիճակից պապանձվեն:
16 Իսկ քեզ փնտրողները+ թող քեզնով ուրախանան ու ցնծան:+
Քո փրկարար գործերին փափագով սպասողները թող միշտ ասեն.
«Մեծարանքի է արժանի Եհովան»:+
17 Ես խեղճ եմ և անօգնական.
Թող ինձ ուշադրություն դարձնի Եհովան: