Հոբ
Ես բարձրաձայնելու եմ տրտունջներս,
Արտահայտելու եմ դառնագին ցավերս:
2 Աստծուն ասելու եմ. «Ինձ մեղավոր մի՛ հայտարարիր,
Ասա ինձ՝ ինչու ես դատ սկսել իմ դեմ:
3 Քեզ ի՞նչ օգուտ, որ ինձ ճնշում ես,
Քո ձեռքով ստեղծածին+ արհամարհում ես,
Մինչդեռ անօրենների ծրագրերն օրհնում ես:
4 Մի՞թե մարմնավոր աչքեր ունես,
Մի՞թե նայում ես մահկանացու մարդու պես:
5 Մի՞թե քո կյանքը մահկանացուների կյանքի պես կարճ է տևում,
Կամ մի՞թե մարդկանց պես ընդամենը մի քանի տարի ես ապրում,+
6 Որ փորձում ես իմ մեջ սխալ գտնել,
Իմ մեղքերը բացահայտել:+
7 Ախր դու գիտես, որ ես մեղավոր չեմ:+
Ոչ ոք չի կարող քո ձեռքից ինձ ազատել:+
10 Չէ՞ որ դու ինձ կաթի պես լցրել
Ու մերել ես պանրի պես:
13 Բայց և թաքուն ինձ համար չարիք ես ծրագրել:
Ես գիտեմ, որ դու ես այս ամենը ինձ վրա բերել:
15 Եթե մեղավոր եմ, վա՜յ ինձ:
Եթե անմեղ եմ, միևնույն է, չեմ կարող գլուխս բարձր պահել,+
Քանի որ կյանքս անարգանքով ու տառապանքով է լցվել:+
16 Հենց գլուխս բարձրացնում եմ, դու հետապնդում ես ինձ առյուծի պես+
Եվ զորությունդ ես գործադրում իմ դեմ:
17 Իմ դեմ նոր վկաներ ես բերում,
Իմ հանդեպ ավելի մեծ բարկությամբ ես լցվում,
Եվ դժբախտությունները մեկը մյուսի հետևից ինձ վրա են թափվում:
18 Ուրեմն ինչո՞ւ ինձ հանեցիր մորս արգանդից:+
Երանի՜ մեռած լինեի, որ մի աչք անգամ չտեսներ ինձ:
19 Կվերանայի, ասես երբեք էլ գոյություն չէի ունեցել,
Մորս արգանդից ուղիղ գերեզման կիջնեի»: