Ամոս
6 Վա՜յ Սիոնի ինքնավստահ* մարդկանց,
Նրանց, ովքեր իրենց ապահով են զգում Սամարիայի լեռան վրա՝+
Նշանավոր ազգի առաջնորդներին,
Որոնց մոտ է գնում Իսրայելի ժողովուրդը:
Մի՞թե դրանք այս թագավորություններից* լավն են,
Կամ մի՞թե նրանց տարածքը ձեր տարածքից մեծ է:
4 Դուք պառկում եք փղոսկրե մահճակալներին+ և մեկնվում բազմոցներին,+
Ուտում եք լավագույն խոյերը և գիրացած հորթերը,*+
5 Քնարի հնչյունների ներքո երգեր եք հորինում+
Եվ Դավթի պես՝ երաժշտական գործիքներ եք ստեղծում,+
6 Մեծ գավաթներով գինի եք խմում,+
Օծում եք ձեզ ընտիր յուղերով
Եվ չեք մտահոգվում Հովսեփի տան կործանման համար:+
8 Զորքերի տեր Եհովա Աստված ասում է.
«Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, երդվել եմ իմ անձով.*+
«Ես զզվում եմ Հակոբի հպարտությունից,+
Ատում եմ նրա ամուր աշտարակները,+
Ուստի նրա քաղաքը և դրանում եղող ամեն ինչ թշնամու ձեռքն եմ մատնելու:+
9 Եվ եթե մի տան մեջ տասը մարդ մնա, նրանք էլ կմեռնեն: 10 Նրանցից մեկի ազգականը* կգա, նրանց դիերը տնից կհանի ու մեկ առ մեկ կայրի: Իսկ ով էլ որ լինի սենյակներից մեկում, նրան կհարցնի. «Ուրիշ մեկը կա՞ քեզ հետ»: Նա էլ կպատասխանի՝ ո՛չ: Ապա ազգականը կասի. «Լո՛ւռ մնա, որովհետև էլ իմաստ չունի Եհովայի անունը կանչել»»:
12 Մի՞թե ձիերը կվազեն ապառաժի վրա,
Կամ մի՞թե ինչ-որ մեկը այնտեղ կհերկի եզներով: