Սաղմոսներ
ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ
(Սաղմոսներ 42-72)
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+ Մասքիլ:*
42 Ինչպես եղնիկը ջրի վտակներին է փափագում,
Այնպես էլ ես, ո՛վ Աստված, քեզ եմ փափագում:
2 Հոգիս ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն:+
Ե՞րբ պիտի գամ՝ Աստծուն ներկայանամ:+
4 Հոգիս ալեկոծվում է, երբ հին օրերն եմ հիշում,
Երբ մարդկանց բազմության հետ Աստծու տուն էի գնում,
Նրանց առջևից հանդիսավոր քայլում:
Տոն նշող այդ մեծ խմբով ուրախ գոչում էինք+
Եվ Աստծուն շնորհակալություն հայտնում:
6 Ես հուսահատ եմ, իմ Աստվա՛ծ,+
Ուստի այս երկրում, ուր Հորդանանն է հոսում,
Ուր Հերմոնի գագաթներն են վեր խոյանում,
7 Հորդահոս ջրերը ձայն են տալիս հորդահոս ջրերին.
Ջրվեժներիդ շառաչյունն է լսվում:
Ալեկոծ ալիքներդ հեղեղել են իմ հոգին:+
8 Ողջ օրը իմ հանդեպ հավատարիմ սեր ցույց կտա Եհովան,
Եվ գիշերը ես կգովերգեմ նրան,
Աղոթք կուղղեմ ինձ կյանք տվող Աստծուն:+
9 Աստծուն՝ իմ վեմին, կասեմ.
«Ինչո՞ւ ես ինձ մոռացել:+
Ինչո՞ւ պիտի, թշնամուցս հալածված, վշտահար շրջեմ»:+
11 Ինչո՞ւ եմ այսպես հուսահատված,
Ինչո՞ւ է ներսս փոթորկված: