Եսայիա
46 Բելը խոնարհվել է,+ Նաբավը* կռացել է,
Նրանց կուռքերը բարձվել են կենդանիների, բեռնակիր անասունների վրա՝+
Որպես մի բեռ, որ ծանրություն է հոգնած կենդանիների համար:
2 Այդ երկու աստվածներն էլ կռացել ու խոնարհվել են,
Չեն կարող փրկել իրենց իսկ կուռքերը, որ բարձվել են որպես բեռ.
Իրենք էլ են գերի ընկել:
3 «Լսեք ինձ, Հակոբի՛ սերունդներ, Իսրայելի՛ց ողջ մնացածներ,+
Բոլո՛րդ, ում ես ձեռքերիս մեջ տարել եմ ձեր ծնված օրից,
Հոգ եմ տարել մոր արգանդում ձեր եղած ժամանակից:+
Եվ ինչպես որ միշտ եմ արել,
Ձեզ իմ գիրկը կառնեմ, կտանեմ ու ձեզ կփրկեմ:+
5 Ո՞ւմ կարող եք ինձ նմանեցնել կամ հավասարեցնել,+
Ո՞ւմ հետ կարող եք ինձ համեմատել, ասես իրոք նման ենք:+
6 Մարդիկ քսակից շռայլորեն ոսկի են թափում,
Կշեռքով արծաթ են կշռում:
Նրանք մետաղագործ են վարձում,
Եվ նա դրանից աստված է շինում:+
Հետո դրա առաջ խոնարհվում են ու դրան պաշտում:+
Աղաղակելով դիմում են դրան, բայց պատասխան չի տալիս.
Այն չի կարող որևէ մեկին ազատել չարիքից:+
9 Մտաբերեք անցյալում եղածը, վաղեմի ժամանակները,
Հիշեք, որ ես եմ Աստված, ուրիշը չկա,
Ես եմ Աստված, ինձ նման մեկը չկա:+
10 Ես հենց սկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում,
Շատ վաղօրոք հայտնում են այն, ինչը դեռ չի եղել:+
11 Արևելքից կանչում եմ մի գիշատիչ թռչնի,+
Հեռավոր երկրից կանչում եմ մի մարդու, որ որոշածս իրականացնի:+
Ասել եմ ու կանեմ,
Նպատակադրել եմ ու կկատարեմ:+
12 Լսեք ինձ, համառ սիրտ ունեցողնե՛ր,
Դուք, որ արդարությունից հեռու եք:
Ես փրկություն կտամ Սիոնին,
Իմ փառքը կշնորհեմ Իսրայելին»:+