Եզեկիել
29 Տասներորդ տարում՝ տասներորդ ամսվա 12-րդ օրը, Եհովան ասաց ինձ. 2 «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, և մարգարեացիր նրա ու ողջ Եգիպտոսի մասին:+ 3 Այս խոսքերն ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Ես քո դեմ եմ, ո՛վ փարավոն՝ Եգիպտոսի թագավոր,+
Մեծ ծովահրեշ, որ փռվել ես Նեղոսի* ջրանցքների վրա+
Եվ ասում ես. «Նեղոս գետն իմն է,
Ես եմ ստեղծել այն ինձ համար»:+
4 Ես քո ծնոտից կարթ կանցկացնեմ
Եվ քո Նեղոսի ձկները թեփուկներիդ կկպցնեմ:
Քեզ ու թեփուկներիդ կպած բոլոր ձկները քո Նեղոսից կհանեմ:
5 Քեզ կթողնեմ անապատում, քեզ ու քո Նեղոսի բոլոր ձկները:
Դու կընկնես դաշտում, և ոչ ոք չի հավաքի աճյունիդ մասերը:+
Քեզ որպես կերակուր կտամ գազաններին ու թռչուններին:+
6 Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները կիմանան, որ ես Եհովան եմ,
Քանի որ նրանք Իսրայելի համար ընդամենը ծղոտից հենարան եղան:+
7 Երբ նա ձեռքդ բռնեց, դու կոտրվեցիր,
Եվ քո պատճառով նրա ուսը պատռվեց:
Երբ նա հենվեց քեզ վրա, դու ջարդվեցիր,
Եվ քո պատճառով նրա ոտքերը դողացին:+
8 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես սրի կմատնեմ քեզ+ ու քո միջից կբնաջնջեմ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին: 9 Եգիպտոսը կամայանա ու ավերակների կվերածվի:+ Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ, քանի որ դու* ասացիր. «Նեղոս գետն իմն է, ես եմ ստեղծել այն»:+ 10 Դրա համար ես քո ու քո Նեղոսի դեմ կգործեմ և Եգիպտոսը ավերակ կդարձնեմ. Մագդոլից+ մինչև Սուհեն+ ու մինչև Եթովպիայի սահմանն ընկած տարածքը չոր ու ամայի վայր կդառնա:+ 11 Նրա միջով չի անցնի ո՛չ մարդ, ո՛չ էլ անասուն,+ և այն 40 տարի անբնակ կմնա: 12 Եգիպտոսը ամենաամայի երկիրը կդարձնեմ, և նրա քաղաքները 40 տարի ամենալքված քաղաքները կլինեն:+ Եգիպտացիներին ցիրուցան կանեմ ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ:+
13 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «40 տարվա վերջում ես կհավաքեմ եգիպտացիներին այն ազգերի միջից, որոնց մեջ նրանք ցիրուցան եղած կլինեն:+ 14 Ես եգիպտացի գերիներին կվերադարձնեմ Պաթուրես՝+ իրենց ծննդավայր, և այնտեղ նրանք աննշան թագավորություն կդառնան: 15 Եգիպտոսը մյուս թագավորություններից ավելի թույլ կլինի և այլևս չի իշխի մյուս ազգերի վրա:+ Ես նրան այնքան փոքր կդարձնեմ, որ նա չի կարողանա հպատակեցնել ուրիշ ազգերի:+ 16 Իսրայելացիների համար Եգիպտոսն այլևս ապավեն չի լինի,+ այլ միայն կհիշեցնի իրենց այն հանցանքի մասին, որը գործեցին՝ նրա օգնությանը դիմելով: Եվ նրանք կիմանան, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»»»»:
17 Քսանյոթերորդ տարում՝ առաջին ամսվա առաջին օրը, Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 18 «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը+ իր զորքին հրամայեց մեծ ջանքեր ներդնել Տյուրոսի դեմ պատերազմում:+ Բոլորը ճաղատացան, և բոլորի ուսերը հարվեցին: Սակայն նա և իր զորքը վարձ չստացան Տյուրոսի դեմ կռվում իրենց տքնաջան աշխատանքի դիմաց:
19 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին տալիս եմ Եգիպտոսը:+ Նա իր հետ կտանի նրա հարստությունը, կկողոպտի նրան ու մեծ ավար կվերցնի. դա՛ կլինի իր զորքի վարձը:
20 Ես նրան Եգիպտոսը կտամ որպես փոխհատուցում այն ամենի դիմաց, որ նա արել է Տյուրոսի դեմ պատերազմում, որովհետև նրա զորքը ինձ համար է դա արել»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:
21 Այդ օրը ես Իսրայելին զորությամբ կօժտեմ*+ և քեզ հնարավորություն կտամ խոսելու իսրայելացիների մեջ: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»: