Հովնան
2 Այդ ժամանակ Հովնանը ձկան փորում աղոթեց իր Աստված Եհովային:+ 2 Նա ասաց.
«Իմ նեղության մեջ ես կանչեցի քեզ, ո՜վ Եհովա, և դու պատասխանեցիր ինձ:+
3 Երբ ինձ անդունդը գցեցիր,
Երբ հայտնվեցի ծովի սրտում,
Ջրի հորձանքները կլանեցին ինձ,+
Քո հզոր ալիքները ծածկեցին ինձ:+
4 Այդ ժամանակ ասացի. «Աչքերիդ առաջից քշված եմ ես:
Կտեսնե՞մ նորից քո սուրբ տաճարը»:
Ջրիմուռները փաթաթվեցին գլխիս:
6 Ես իջա մինչև լեռների հիմքերը:
Գերեզմանի* դարպասները ուր որ է փակվելու էին իմ հետևից,
Փակվելու էին առհավետ,
Բայց դու, ո՜վ իմ Աստված Եհովա, ողջ-առողջ հանեցիր ինձ փոսից:+
7 Երբ կյանքս արդեն մարում էր, ես քե՛զ հիշեցի, ո՜վ Եհովա:+
Այդժամ աղոթքս հասավ քեզ, քո սուրբ տաճար:+
Փրկությունը քեզանից է, ո՜վ Եհովա»:+
10 Որոշ ժամանակ անց Եհովայի կարգադրությամբ ձուկը փսխեց ու Հովնանին դուրս գցեց ցամաք: