Աբդիա
Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան Եդոմի մասին.+
Մենք լուր լսեցինք Եհովայից:
Նա ազգերի մոտ պատգամաբեր ուղարկեց, որ ասի.
«Վե՛ր կացեք, եկե՛ք պատերազմի պատրաստվենք և դուրս գանք նրա դեմ»:+
2 «Ես քեզ աննշան եմ դարձրել ազգերի մեջ:
Դու լիովին արհամարհված ես:+
3 Հանդուգն սիրտդ խաբել է քեզ:+
Դու ապրում ես ժայռի խոռոչներում,
Բարձունքում ես բնակվում և քո սրտում ասում ես.
«Ո՞վ ինձ ցած կիջեցնի»:
4 Եթե անգամ արծվի պես բարձրաբերձ տեղերում ապրես*
Կամ բույնդ աստղերի մեջ դնես,
Ես այնտեղից էլ ցած կբերեմ քեզ,– ասում է Եհովան:–
5 Եթե գողեր գային քեզ մոտ, կամ կողոպտիչներ՝ գիշերով,
Մի՞թե նրանք չէին տանի միայն այն, ինչ ուզում են:
Կամ եթե խաղող հավաքողներ գային քեզ մոտ,
Մի՞թե բերքից մնացորդ չէին թողնի:
(Բայց քո կործանումը շա՜տ ավելի մեծ է լինելու):+
6 Որքա՜ն մանրակրկիտ քրքրեցին քո ամեն մի անկյունը, Եսա՛վ:
Ինչպե՜ս գտան քո թաքցրած գանձերը:
Քեզ հետ խաղաղության մեջ լինող մարդիկ քեզ վրա իշխեցին:
Քեզ հետ հաց ուտողները թակարդ կլարեն քո դեմ,
Բայց դու գլխի չես ընկնի»:
8 Եհովան ասում է. «Մի՞թե այդ օրը
Եդոմից չեմ վերացնի իմաստուններին+
Ու Եսավի լեռնային շրջանից՝ խորաթափանց մարդկանց:
9 Քո ռազմիկները, ո՛վ Թեման,+ կսարսափեն,+
Քանի որ Եսավի լեռնային շրջանում ամեն ոք կսպանվի կոտորածի ժամանակ:+
10 Քո եղբոր՝ Հակոբի նկատմամբ բռնություն գործելու պատճառով+
Ամոթահար կլինես,+
Եվ դու ընդմիշտ կվերանաս:+
11 Այն օրը, երբ մի կողմ քաշված նայում էիր,
Այն օրը, երբ թշնամիները* նրա զորքը գերի տարան,+
Երբ օտարազգիները մտան նրա քաղաք* ու Երուսաղեմի վրա վիճակ* գցեցին,+
Դու նրանց պես վարվեցիր:
12 Դու չպետք է հրճվեիր եղբորդ դժբախտության վրա,+
Չպետք է ուրախանայիր, երբ Հուդայի ժողովուրդը կործանվում էր,+
Ու երբ նա նեղության մեջ էր, չպետք է ծաղրեիր նրան:
13 Այն օրը, երբ իմ ժողովրդի վրա աղետ էր եկել, չպետք է մտնեիր նրա քաղաք:*+
Այն օրը, երբ նա աղետի մեջ էր, չպետք է հրճվեիր նրա կործանման վրա:
Չպետք է ձեռքդ դնեիր նրա հարստության վրա այն օրը, երբ նա աղետի մեջ էր:+
14 Դու չպետք է կանգնեիր ճանապարհների խաչմերուկներում՝ փախչողներին կոտորելու համար,+
Նեղության օրը դու չպետք է փրկվածներին մատնեիր թշնամիների ձեռքը,+
15 Որովհետև մոտ է Եհովայի օրը, երբ նա դուրս կգա բոլոր ազգերի դեմ:+
Ինչպես որ դու վարվեցիր, այնպես էլ քեզ հետ կվարվեն:+
Ինչ որ ուրիշներին արեցիր, նույնը քո գլխին կգա:
16 Ինչպես որ դու խմեցիր բարկությանս բաժակից իմ սուրբ լեռան վրա,
Այդպես էլ բոլոր ազգերը անդադար պիտի խմեն:+
Նրանք մինչև վերջ կխմեն ու կչքվեն,
Ասես երբեք էլ չեն եղել:
Հակոբի տունը հետ կվերցնի այն ամենը, ինչն իրեն է պատկանում:+
Նրանք կայրեն ու կխժռեն նրան:
Եսավի տնից փրկվող չի լինի,+
Որովհետև Եհովան է ասել:
Նրանք կտիրեն Եփրեմի ու Սամարիայի տարածքներին,+
Եվ Բենիամինը կտիրի Գաղաադին:
20 Այս բերդապատնեշում ապրող գերիներին՝+
Իսրայելի ժողովրդին, կպատկանի քանանացիների երկիրը ընդհուպ մինչև Սարեփթա:+
Իսկ Երուսաղեմից գերեվարվածները, որոնք Սեֆարադում էին, կտիրեն Նեգևի քաղաքներին:+