Նաում
2 Ցիրուցան անողը քո* դեմ է դուրս եկել:+
2 Եհովան վերականգնելու է Հակոբի վեհությունը,*
Ինչպես նաև Իսրայելի վեհությունը,
Քանի որ թշնամին ավերել է նրանց* երկիրը+
Եվ փչացրել նրանց շիվերը:
3 Նրա զորեղ մարդկանց վահանները կարմիր են ներկված,
Նրա ռազմիկները մուգ կարմիր են հագել:
Պատերազմի պատրաստվելու օրը
Նրա մարտակառքերի երկաթյա հարդարանքը կրակի պես փայլում է,
Ճոճվում են գիհու փայտից պատրաստված նիզակները:
4 Մարտակառքերը մոլեգնած սուրում են փողոցներով,
Մեծ արագությամբ անցնում-դառնում են հրապարակներով,
Փայլում են վառվող ջահերի նման, կայծակի պես սլանում են:
5 Նա* կհավաքի իր հզոր ռազմիկներին:
Առաջ շարժվելիս նրանք կսայթաքեն:
Նրանք կշտապեն դեպի քաղաքի պարիսպը
Եվ պատնեշ կկանգնեցնեն:
7 Վճիռը կայացվել է.
Նա մերկացվել է, գերության է տարվել:
Նրա աղախինները կուրծք են ծեծում,
Հեծեծում են, աղավնիների պես՝ մնչում:
Նրանց ձայն են տալիս՝ «Կանգնե՛ք, կանգնե՛ք»,
Բայց ոչ ոք չի շրջվում:+
9 Արծա՛թ թալանեք, ոսկի՛ թալանեք:
Գանձերն անսպառ են,
Ամեն տեսակ թանկարժեք բաների լիություն է:
10 Քաղաքը դատարկվել, ամայացել ու անմարդաբնակ է դարձել:+
Վախից նրանց սրտերը նվաղել են, ծնկները ծալվում են, մեջքները՝ դողում:
Բոլորի երեսները տագնապից գունատվել են:
11 Ո՞ւր է առյուծների* որջը,+ որտեղ կերակրվում էին երիտասարդ առյուծները,
Որտեղից առյուծը դուրս էր գալիս իր կորյունի հետ,
Եվ նրանց վախեցնող չկար:
12 Առյուծը բավականաչափ որս էր պատառոտում իր ձագերի համար
Ու խեղդում իր էգ առյուծների համար:
Իր որջը նա լցնում էր որսով,
Իր բույնը՝ պատառոտված կենդանիներով: