Հայտնություն
14 Հետո ես տեսա Գառանը՝+ կանգնած Սիոն լեռան+ վրա: Նրա հետ էին 144 000+ հոգի, որոնց ճակատներին գրված էին նրա անունը և նրա Հոր անունը:+ 2 Եվ երկնքից ձայն լսեցի, որը նման էր ջրերի շառաչյունի և ուժգին որոտի: Այն ասես քնար նվագող երգիչների ձայն լիներ: 3 Նրանք գահի, չորս կենդանի էակների+ ու երեցների+ առջև կարծես մի նոր երգ էին երգում,+ և բացի 144 000-ից,+ որոնք երկրից էին գնվել, ուրիշ ոչ ոք չէր կարողանում սովորել այդ երգը: 4 Նրանք են, որ չպղծվեցին կանանցով և կույս են:+ Նրանք են, որ հետևում են Գառանը, ուր էլ որ նա գնա:+ Նրանք գնվեցին+ մարդկանց միջից որպես Աստծուն և Գառանը մատուցվող առաջին պտուղներ:+ 5 Ոչ մի խաբեություն չկար նրանց շուրթերին. նրանք առանց արատի են:+
6 Ապա տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որը թռչում էր երկնքում* և հավիտենական բարի լուր էր ազդարարում երկրի բնակիչներին՝ ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի պատկանող մարդկանց:+ 7 Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք* Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է դատաստան անելու նրա սահմանած ժամը:+ Երկրպագե՛ք նրան, ով ստեղծել է երկինքը, երկիրը, ծովը+ և ջրի աղբյուրները»:
8 Հետո երկրորդ հրեշտակը եկավ: Նա ասում էր. «Ընկա՜վ, ընկա՜վ+ Մեծ Բաբելոնը՝+ նա, ով ստիպեց բոլոր ազգերին խմել կրքեր* բորբոքող անբարոյականության* գինուց»:+
9 Հետո երրորդ հրեշտակը եկավ: Նա բարձրաձայն ասում էր. «Եթե որևէ մեկը երկրպագի գազանին+ ու նրա պատկերին և նշան ընդունի իր ճակատին կամ ձեռքին,+ 10 կխմի Աստծու ցասման գինուց՝ նրա ցասման բաժակի մեջ լցված անխառն գինուց,+ և կտանջվի կրակի ու ծծմբի+ մեջ սուրբ հրեշտակների և Գառան առաջ: 11 Եվ նրանց տանջանքի ծուխը կբարձրանա հավիտյանս հավիտենից:+ Ովքեր պաշտում են գազանին ու նրա պատկերին, և ովքեր ընդունում են նրա անվան նշանը,+ օր ու գիշեր հանգիստ չեն ունենա: 12 Ահա թե ինչու պետք է դիմացկունություն դրսևորեն սրբերը՝*+ նրանք, ովքեր պահում են Աստծու պատվիրանները և Հիսուսի հանդեպ ամուր հավատ ունեն»:+
13 Եվ երկնքից մի ձայն լսեցի, որն ասաց. «Գրի՛ր. «Երջանիկ են նրանք, ովքեր այսուհետ Տիրոջ հետ միավորված լինելով են մահանում:+ Այո՛,– ասում է ոգին,– նրանք կհանգստանան իրենց աշխատանքից, որովհետև իրենց գործերը իրենց հետ են գնում»»:
14 Ապա տեսա մի սպիտակ ամպ, որի վրա նստած էր մարդու որդու նման մեկը:+ Նրա գլխին ոսկե թագ կար, իսկ ձեռքին՝ սուր մանգաղ:
15 Մեկ ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարի սրբարանից և բարձրաձայն ասաց նրան, ով նստած էր ամպի վրա. «Մեկնի՛ր մանգաղդ ու հնձի՛ր, որովհետև երկրի բերքը ամբողջությամբ հասել է, ու հնձելու ժամը եկել է»:+ 16 Եվ նա, ով նստած էր ամպի վրա, մեկնեց իր մանգաղը երկրի վրա, և երկրի բերքը հնձվեց:
17 Մեկ ուրիշ հրեշտակ նույնպես դուրս եկավ տաճարի սրբարանից, որը երկնքում է. նա ևս սուր մանգաղ ուներ:
18 Իսկ մեկ ուրիշ հրեշտակ դուրս եկավ զոհասեղանի կողմից, և նա իշխանություն ուներ կրակի վրա: Նա սուր մանգաղ ունեցող հրեշտակին բարձրաձայն ասաց. «Մեկնի՛ր սուր մանգաղդ ու հավաքի՛ր երկրի խաղողենու ողկույզները, որովհետև խաղողը հասել է»:+ 19 Հրեշտակն էլ իր մանգաղը մեկնեց երկրի վրա և կտրեց երկրի խաղողենին ու գցեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ:+ 20 Խաղողը տրորվեց քաղաքից դուրս, և հնձանից արյուն դուրս թափվեց: Հնձանում արյունը բարձրացել էր մինչև ձիերի սանձերը և հոսեց 1 600 ասպարեզի* չափ տարածությամբ: