2 Թեսաղոնիկեցիներ
2 Սակայն, եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությանը+ և նրա մոտ մեր միասին հավաքվելուն,+ խնդրում ենք, 2 թույլ մի՛ տվեք, որ ձեր առողջ դատողությունը հեշտությամբ մթագնի, ոչ էլ խուճապի մեջ ընկեք այն պնդումներից, թե Եհովայի* օրը+ եկել է՝ անկախ նրանից՝ դրանք որպես աստվածային հայտնություն* կներկայացվեն,+ բանավոր կասվեն, թե նամակով (իբրև մեզնից ուղարկված):
3 Թույլ մի՛ տվեք՝ որևէ մեկը մոլորեցնի ձեզ, որովհետև նախքան այդ օրվա գալը դեռ պետք է հավատուրացություն սկսվի,+ և պետք է հայտնվի անօրեն մարդը՝+ կործանման դատապարտվածը:*+ 4 Նա հակառակորդ է և իրեն բարձր է դասում աստված համարվող ամեն մեկից ու մարդկանց պաշտած ամեն բանից: Այդպիսով նա նստում է Աստծու տաճարում՝ հանրորեն ինքն իրեն որպես աստված ներկայացնելով: 5 Չե՞ք հիշում, որ երբ ձեզ մոտ էի, ասում էի այս ամենի մասին:
6 Հիմա արդեն գիտեք, թե ինչն է արգելք հանդիսանում՝ չթողնելով, որ այդ հակառակորդը բացահայտ գործի իր ժամանակից շուտ: 7 Այո՛, այդ անօրենը արդեն ծածուկ գործում է,+ բայց նրա անօրենությունը ծածուկ կմնա միայն այնքան ժամանակ, մինչև որ հեռանա արգելք հանդիսացողը: 8 Այդ ժամանակ անօրենը ցույց կտա իր երեսը: Եվ երբ Տեր Հիսուսը ակնհայտ դարձնի իր ներկայությունը, նրան կոչնչացնի իր խոսքի զորությամբ*+ ու նրա վերջը կտա:+ 9 Անօրենի գոյությունը* Սատանայի շնորհիվ է:+ Նա է նրան զորություն տալիս՝ ամեն տեսակ զորավոր գործեր, մոլորեցնող նշաններ ու հրաշքներ անելու+ 10 և անիրավ միջոցներով մոլորեցնելու նրանց,+ ովքեր գնում են դեպի կործանում: Կործանվելով նրանք կստանան իրենց արժանի պատիժը այն բանի համար, որ չընդունեցին ու չսիրեցին ճշմարտությունը, որը կարող էր փրկել իրենց: 11 Ուստի Աստված թողնում է, որ նրանք ենթարկվեն այդ մոլորեցնող ազդեցությանն ու հավատան ստին,+ 12 և արդյունքում դատապարտվեն, քանի որ չեն հավատում ճշմարտությանը և հաճույք են ստանում վատ բաներից:
13 Իսկ ձեզ համար, Եհովայի կողմից սիրվա՛ծ եղբայրներ, մենք պարտավորված ենք զգում միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն: Չէ՞ որ դուք հավատացիք ճշմարտությանը, և դրա համար էլ Աստված, իր ոգով սրբագործելով,* հենց սկզբից ընտրեց ձեզ+ փրկության համար:+ 14 Մեր հռչակած բարի լուրի միջոցով նա կանչեց ձեզ, որ փրկվեք և մեր Տեր Հիսուս Քրիստոսի պես փառավորվեք:+ 15 Ուրեմն, եղբայրնե՛ր, անսասան մնացեք+ և պինդ բռնեք այն ամենը,* ինչ ձեզ ուսուցանվեց+ թե՛ բանավոր, թե՛ նամակով, որն ուղարկեցինք ձեզ: 16 Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, ով սիրեց մեզ+ և իր անզուգական բարությամբ հավիտենական մխիթարություն ու հիանալի հույս տվեց,+ 17 մխիթարեն ձեր սրտերը ու զորացնեն* ձեզ, որ միշտ ասեք և անեք այն, ինչ բարի է: