Եսայիա
Եկեք միասին դատի հավաքվենք:
2 Ո՞վ է արևելքից կանչել մի մարդու:+
Ո՞վ է նրան իր մոտ* կանչել՝ արդարություն գործադրելու,
Ո՞վ է նրան կանչել, որ ազգերին նրա ձեռքը հանձնի,
Որ թագավորներին նրան հպատակեցնի:+
Ո՞վ է նրանց փոշիացնում նրա սրով,
Հողմահալած ծղոտի պես նրանց ցիրուցան անում նրա աղեղով:
3 Նա հետապնդում է այդ բոլորին՝ անարգելք արշավելով,
Եվ անցնում է իր չանցած ճանապարհներով:
4 Ո՞ւմ ձեռքի գործն է սա, ո՞վ է այս ամենն արել,
Ո՞վ է դեռ սկզբից սերունդներին կանչում իրար հետևից.
Ես՝ Եհովաս, որ Առաջինն եմ:+
Մինչև վերջին սերունդն էլ ես նույնը կլինեմ»:+
5 Կղզիներում բնակվողները տեսան ու վախեցան,
Երկրի ծայրերում ապրողները դողացին,
Նրանք հավաքվեցին ու եկան:
6 Նրանք օգնում են իրար
Եվ մեկը մյուսին ասում. «Ուժե՛ղ եղիր»:
7 Արհեստավորը ոգևորում է մետաղագործին,+
Դարբնի մուրճով մետաղը հարթեցնողը
Ոգևորում է զնդանի վրա կոփողին
Եվ ասում. «Լա՛վ է զոդված»:
Ապա կուռքն ամրացվում է մեխերով, որ շուռ չգա:
8 «Մինչդեռ դու, ո՛վ Իսրայել, իմ ծառան ես,+
Դու, ո՛վ Հակոբ, ում ընտրել եմ ես,+
Իմ ընկեր Աբրահամի սերունդն ես:+
Ես կզորացնեմ ու կօգնեմ քեզ,+
Արդարություն հաստատող իմ աջ ձեռքով ամուր կբռնեմ քեզ»:
Քո դեմ կռվողները ի չիք կլինեն ու կկործանվեն:+
12 Քո դեմ պայքարողներին կփնտրես, բայց չես գտնի:
Քո դեմ պատերազմող մարդիկ չեղածի հաշիվ կլինեն, ասես չեն էլ եղել:+
13 Չէ՞ որ ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնել եմ քո աջ ձեռքը
Եվ ասում եմ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»:+
14 Մի՛ վախեցիր, ո՛վ անպաշտպան* Հակոբ,+
Ո՛վ Իսրայել, ես կօգնեմ քեզ»,–
Ասում է Եհովան՝ քեզ Փրկագնողը՝+ Իսրայելի Սուրբը:
Դու լեռները ոտնակոխ կանես և կճխլես,
Բլուրները մղեղ* կդարձնես:
17 «Կարիքավորներն ու խեղճերը ջուր են փնտրում, բայց չկա:
Նրանց լեզուն չորացել է ծարավից:+
Ես՝ Եհովաս, կօգնեմ նրանց:+
Ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ թողնի:+
18 Լերկ բլուրների վրա գետեր կբխեցնեմ,+
Հարթավայրերում՝ աղբյուրներ,+
Անապատը կվերածեմ եղեգնաշատ լճի,
Անջուր երկիրը՝ ջրի աղբյուրների:+
19 Անապատում մայրի, ակացիա, մրտենի ու սոճի կտնկեմ,+
Անապատային հարթավայրում՝ գիհի,
Ինչպես նաև հացենի ու նոճի,+
20 Որպեսզի բոլոր մարդիկ տեսնեն ու իմանան,
Ուշադրություն դարձնեն ու հասկանան,
Որ Եհովայի ձեռքն է դա արել,
Իսրայելի Սուրբն է արարել»:+
21 «Ներկայացրեք ձեր գործը»,– ասում է Եհովան:
«Բերեք ձեր փաստարկները»,– ասում է Հակոբի Թագավորը:
22 «Բերեք ձեր ապացույցները և ասեք մեզ, թե ինչ է լինելու:
Պատմեք՝ ինչ է եղել անցյալում,
Որ մտածենք այդ ամենի մասին և իմանանք՝ ինչ կլինի արդյունքում,
Հայտնեք մեզ, թե ինչ է սպասվում:+
Այո՛, մի լավ կամ վատ բան արեք,
Որ տեսնենք ու ապշենք:+
Ամեն ոք, ով ընտրում է ձեզ, գարշելի է:+
25 Ես հյուսիսից կանչել եմ մի մարդու, և նա կգա այնտեղից:+
Այդ մարդն արևելքից է,+ նա կկանչի իմ անունը:
Նա կկոխկրտի ղեկավարներին, ինչպես կավը,+
Կտրորի նրանց, ինչպես բրուտը՝ թաց կավը:
26 Ո՞վ է հենց սկզբից այս մասին ասել, որ իմանանք,
Ո՞վ է վաղեմի ժամանակներից հայտնել դա, որ ասենք. «Նա ճիշտ է»:+
27 Ես առաջինն էի, որ Սիոնին ասացի.
«Ահա թե ինչեր են լինելու»:+
Ես բարի լուր բերող կուղարկեմ Երուսաղեմ:+
28 Նայում էի, բայց ոչ ոք չկար,
Նրանց մեջ մեկն էլ չկար, որ խորհուրդ տար:
Շարունակ հարցնում էի, բայց պատասխանող չկար: