Զաքարիա
13 «Այդ օրը Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների համար մի ջրհոր կբացվի, որ նրանք մաքրվեն մեղքից ու անմաքրությունից:+
2 Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ես կջնջեմ կուռքերի անունները երկրից,+ և դրանք այլևս չեն հիշվի: Երկիրը կմաքրեմ մարգարեներից+ ու անմաքրության ոգուց: 3 Եվ եթե որևէ մեկը կրկին մարգարեանա, նրա հայրն ու մայրը, որ լույս աշխարհ են բերել իրեն, կասեն. «Դու չպետք է ապրես, որովհետև Եհովայի անունից ստեր խոսեցիր»: Նրան ծնունդ տված հայրն ու մայրը կխոցեն նրան մարգարեանալու համար:+
4 Այդ օրը ամեն մարգարե կամաչի իր պատմած մարգարեական տեսիլքից: Նրանք այլևս մարգարեի մազե հագուստ չեն հագնի,+ որ խաբեն մարդկանց: 5 Նրանցից ամեն մեկը կասի. «Ես մարգարե չեմ: Ես հողագործ եմ. երբ դեռ պատանի էի, մի մարդ գնեց ինձ որպես ստրուկ»: 6 Եվ եթե հարցնեն՝ «Այս ի՞նչ վերքեր են մարմնիդ վրա»,* նա կպատասխանի. «Այս վերքերը մտերիմներիս* տանն եմ ստացել»:
Հարվածիր հովվին,+ և թող հոտը ցրվի:*+
Ապա ես կխրատեմ* նրանց, ովքեր աննշան են:
8 Ամբողջ երկրում,– ասում է Եհովան,–
Ժողովրդի երկու երրորդ մասը կվերանա, բնաջինջ կլինի,
Իսկ մեկ երրորդը ողջ կմնա:
9 Այդ մեկ երրորդ մասը ես կրակի միջով կանցկացնեմ
Ու կզտեմ, ինչպես արծաթն են զտում,+
Կստուգեմ, ինչպես ոսկին են ստուգում:
Նրանք կկանչեն իմ անունը,
Եվ ես կպատասխանեմ նրանց:
Ես կասեմ՝ «Սա իմ ժողովուրդն է»,+
Նրանք էլ կասեն՝ «Եհովան մեր Աստվածն է»»: