Թվեր
15 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին ասա. «Երբ ի վերջո մտնեք այն երկիրը, որը տալու եմ ձեզ, որ բնակվեք,+ 3 և դուք Եհովային խոշոր կամ մանր եղջերավոր անասուններից հրկիզվող ընծա մատուցելու լինեք, որի բուրմունքը հաճելի է* Եհովային,+ լինի դա ողջակեզ,+ հատուկ երդում կատարելու համար մատուցվող զոհ, կամավոր ընծա,+ թե սահմանված տոներին+ մատուցվող զոհ, 4 ապա ընծա բերողը պետք է նաև հացի ընծա բերի Եհովային՝ մեկ տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝+ խառնած մեկ քառորդ հիմեն* յուղի հետ: 5 Ողջակեզի+ կամ զոհաբերվող ամեն արու գառան հետ պետք է նաև մատուցեք մեկ քառորդ հիմեն գինի՝ որպես ըմպելիքի ընծա: 6 Արու ոչխարի հետ որպես հացի ընծա պետք է մատուցեք երկու տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝ խառնած մեկ երրորդ հիմեն* յուղի հետ: 7 Իսկ որպես ըմպելիքի ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք մեկ երրորդ հիմեն գինի:
8 Եթե Եհովային ցուլ մատուցեք որպես ողջակեզ,+ որպես հատուկ երդում կատարելու համար+ մատուցվող զոհ կամ որպես խաղաղության զոհ,+ 9 ապա ցլի հետ որպես հացի ընծա+ պետք է բերեք երեք տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝ խառնած կես հիմեն* յուղի հետ: 10 Իսկ որպես ըմպելիքի ընծա՝+ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք կես հիմեն գինի: 11 Ահա թե ինչ պետք է արվի ամեն ցլի, արու ոչխարի, արու գառան կամ արու այծի պարագայում: 12 Քանիսն էլ որ մատուցելու լինեք, դրանցից յուրաքանչյուրի համար այդպես պետք է անեք: 13 Այսպես պետք է վարվի յուրաքանչյուր իսրայելացի, երբ հրկիզվող ընծա է մատուցում, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:
14 Եթե ձեր մեջ բնակվող օտարականը կամ երկար տարիներ ձեզ հետ ապրած որևէ մեկը հրկիզվող ընծա մատուցելու լինի, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, ապա ամեն բան պետք է անի այնպես, ինչպես դուք:+ 15 Դուք՝ Իսրայելի ժողովը, և ձեր մեջ բնակվող օտարականը մեկ կանոն պետք է ունենաք: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար: Եհովայի առաջ դուք և օտարականները մեկ եք:+ 16 Ձեզ համար և ձեզ հետ բնակվող օտարականի համար մեկ օրենք ու մեկ կանոն պետք է լինի»»:
17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 18 «Իսրայելացիներին ասա. «Երբ մտնեք այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ, 19 և ուտեք այդ երկրի բարիքներից,*+ պետք է նվիրաբերություն անեք Եհովային: 20 Պետք է նվիրաբերեք օղակաձև հացեր, որ պատրաստվել են ձեր առաջին բերքից+ ստացված խոշոր աղացած ալյուրից: Դրանք պետք է մատուցեք այնպես, ինչպես մատուցում եք կալից* ստացվածը: 21 Ձեր առաջին բերքից ստացված խոշոր աղացած ալյուրից մի մաս պետք է Եհովային նվիրաբերեք: Այդպես պետք է վարվեք սերնդեսերունդ:
22 Եթե դուք՝ որպես ժողովուրդ, սխալ գործեք և չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Եհովան փոխանցել է Մովսեսին՝ 23 այն ամենը, ինչ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել է ձեզ, և ինչը, սկսած այն օրվանից, երբ Եհովան տվեց դրանք, պետք է պահեիք դուք, և հետագայում՝ նաև ձեր սերունդները, 24 ապա եթե դա արվել է սխալմամբ՝ առանց գիտակցելու, ամբողջ ժողովուրդը պետք է մատուցի մեկ մատղաշ ցուլ որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, դրա հետ՝ նաև հացի ընծա և ըմպելիքի ընծա՝ սահմանված արարողակարգի+ համաձայն, ինչպես նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ:+ 25 Քահանան քավություն կանի Իսրայելի ողջ ժողովրդի համար, և նրանք կներվեն,+ քանի որ սխալմամբ են արել ու իրենց սխալի համար հրկիզվող ընծա են բերել Եհովային և մեղքի զոհ են մատուցել Եհովային: 26 Իսրայելի ամբողջ ժողովուրդը, ինչպես նաև նրանց հետ բնակվող պանդուխտը կներվեն, որովհետև սխալմամբ են արել:
27 Եթե որևէ մարդ ոչ միտումնավոր մեղք գործի, ապա որպես մեղքի զոհ պետք է մինչև մեկ տարեկան էգ ուլ բերի:+ 28 Քահանան քավություն կանի այդ մարդու համար, որը սխալ է արել՝ ոչ միտումնավոր մեղք գործելով Եհովայի առաջ, և այդ մարդը կներվի:+ 29 Ոչ միտումնավոր գործված արարքների վերաբերյալ ձեզ համար և ձեր մեջ բնակվող պանդուխտի համար մեկ օրենք պետք է լինի:+
30 Բայց եթե մարդը միտումնավոր մեղք գործի՝+ լինի բնիկ, թե պանդուխտ, այդպիսով կանարգի Եհովային. նա պետք է վերացվի իր ժողովրդի միջից: 31 Նա Եհովայի խոսքն է արհամարհել ու նրա պատվիրանն է խախտել, ուստի անպատճառ պետք է մահվան մատնվի:+ Նրա հանցանքն իր վրա է»»:+
32 Երբ իսրայելացիներն անապատում էին, մի անգամ տեսան, որ մեկը Շաբաթ+ օրով փայտ էր հավաքում: 33 Այդ մարդուն փայտ հավաքելիս տեսնողները նրան տարան Մովսեսի, Ահարոնի և ողջ ժողովրդի մոտ: 34 Նրան կալանքի վերցրին,+ որովհետև դեռ հստակ չէր, թե ինչպես էր հարկավոր վարվել նրա հետ:
35 Եհովան ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պետք է մահվան մատնվի.+ ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան ճամբարից դուրս»:+ 36 Ուստի ողջ ժողովուրդը այդ մարդուն ճամբարից դուրս հանեց և քարկոծելով սպանեց, ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին:
37 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 38 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց, որ սերնդեսերունդ իրենց հագուստների փեշերին ծոպերիզներ ամրացնեն+ և ծոպերիզի վերևում կապույտ թել անցկացնեն: Նրանց ասա. 39 «Այդ ծոպերիզը միշտ պետք է լինի ձեր հագուստի վրա, որ այն տեսնելով՝ հիշեք Եհովայի բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք:+ Դուք չպետք է առաջնորդվեք ձեր սրտի թելադրանքով ու ձեր աչքի տեսածով, քանի որ դա ձեզ տանում է իմ հանդեպ անհավատարմության:*+ 40 Այս պատվերը տալիս եմ, որ հիշեք ու կատարեք իմ բոլոր պատվիրանները և սուրբ լինեք ձեր Աստծու աչքին:+ 41 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, որպեսզի ցույց տամ, որ ձեր Աստվածն եմ:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:+