Հայտնություն
19 Հետո մի բարձր ձայն լսեցի երկնքում. ասես մարդկանց մեծ բազմություն խոսեր. «Գովաբանե՛ք Յահին:*+ Փրկությունը, փառքը և զորությունը մեր Աստծուն են պատկանում, 2 որովհետև նրա դատավճիռները ճիշտ են ու արդար:+ Նա դատաստան տեսավ մեծ մարմնավաճառի հանդեպ, որը երկիրը պղծեց իր անբարոյականությամբ,* և վրեժ առավ նրանից իր ծառաների արյան համար»:+ 3 Անմիջապես դրանից հետո նրանք նորից ասացին. «Գովաբանե՛ք Յահին:+ Բաբելոնից դուրս եկող ծուխը բարձրանալու է հավիտյանս հավիտենից»:+
4 Եվ 24 երեցներն+ ու 4 կենդանի էակները+ ծնկի եկան ու երկրպագեցին Աստծուն, ով նստած էր գահին, և ասացին. «Ամեն: Գովաբանե՛ք Յահին»:+
5 Գահից մի ձայն լսվեց. «Գովաբանե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛ր,+ դո՛ւք, որ վախենում եք նրանից՝ փոքրե՛ր և մեծե՛ր»:+
6 Ապա մեկ ուրիշ ձայն լսեցի, որը նման էր մեծ բազմության ձայնի, ջրերի շառաչյունի և ուժգին որոտի: Այն ասաց. «Գովաբանե՛ք Յահին,+ որովհետև մեր Աստված Եհովան՝* Ամենակարողը,+ սկսել է թագավորել:+ 7 Եկեք ուրախանանք ու ցնծանք և փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքի ժամանակը եկել է, և նրա հարսը պատրաստ է: 8 Հարսին թույլ տրվեց հագնել պայծառ, մաքուր ու բարձրորակ կտավից հագուստ, որովհետև բարձրորակ կտավը սրբերի* արդար գործերն է խորհրդանշում»:+
9 Ապա հրեշտակն ասաց ինձ. «Գրի՛ր. «Երջանիկ են նրանք, ովքեր հրավիրված են Գառան հարսանիքի խնջույքին»»:+ Նաև ավելացրեց. «Սրանք Աստծու վստահարժան խոսքերն են»: 10 Այդ պահին ես ընկա նրա ոտքերի առաջ, որ երկրպագեմ նրան: Բայց նա ասաց. «Մի՛ արա այդ բանը: Զգո՛ւյշ եղիր:+ Ես ընդամենը քո և քո եղբայրների ծառայակիցն եմ, որոնք Հիսուսի մասին վկայություն են տալիս:+ Աստծո՛ւն երկրպագիր:+ Հիսուսի մասին վկայությունը մարգարեությունների ոգին է»:*+
11 Ես տեսա երկինքը բացված և մի սպիտակ ձի:+ Դրա հեծյալը կոչվում էր Հավատարիմ+ ու Ճշմարիտ,+ և նա արդարությամբ էր դատում ու պատերազմում:+ 12 Նրա աչքերը կրակի բոց էին,+ ու նրա գլխին շատ թագեր կային: Նրա վրա մի անուն էր գրված, որը բացի իրենից՝ ոչ ոք չգիտեր: 13 Նա արյունոտ վերնահագուստ էր հագել:* Նրա անունը Աստծու Խոսք էր:+ 14 Երկնքի զորքերը սպիտակ ձիերով գնում էին նրա հետևից: Նրանք սպիտակ, մաքուր ու բարձրորակ կտավից հագուստ էին հագել: 15 Հեծյալի բերանից մի սրված երկար սուր էր դուրս գալիս,+ որ դրանով հարվածեր ազգերին, և նա կհովվի նրանց երկաթե գավազանով:+ Նա կկոխկրտի խաղողը Ամենակարող Աստծու սաստիկ բարկության հնձանում:+ 16 Նրա վերնահագուստի վրա՝ ազդրի հատվածում, մի անուն էր գրված՝ թագավորների Թագավոր և տերերի Տեր:+
17 Նաև տեսա մի հրեշտակ, որը կանգնած էր արևի մեջտեղում: Նա երկնքում թռչող բոլոր թռչուններին բարձրաձայն ասաց. «Այստե՛ղ եկեք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին,+ 18 որ ուտեք թագավորների, զորապետների և այլ հզոր մարդկանց մարմինները,+ ձիերի և դրանց վրա նստածների մարմինները,+ բոլորի՝ ազատների ու ծառաների, փոքրերի ու մեծերի մարմինները»:
19 Ապա տեսա գազանին, երկրի թագավորներին ու նրանց զորքերին, որոնք հավաքվել էին պատերազմելու ձիու վրա նստած հեծյալի ու նրա զորքի դեմ:+ 20 Գազանը բռնվեց, նրա հետ նաև կեղծ մարգարեն,+ որը նրա առաջ հրաշքներ էր անում ու դրանցով մոլորեցնում էր նրանց, ովքեր ընդունել էին գազանի նշանը,+ և ովքեր երկրպագում էին նրա պատկերին:+ Այս երկուսը ողջ-ողջ գցվեցին այրվող ծծմբով կրակե լիճը:+ 21 Իսկ մյուսները սպանվեցին հեծյալի բերանից դուրս եկած երկար սրով:+ Եվ բոլոր թռչունները կշտացան նրանց մարմիններով:+