Առակներ
4 «Ո՛վ մարդիկ, ձեզ եմ կանչում,
Դիմում եմ ձեզնից յուրաքանչյուրին:
6 Լսե՛ք, որովհետև այն, ինչ ասում եմ, կարևոր է,
Շուրթերս ճիշտ բաներ են խոսում:
7 Բերանս ճշմարտությունն է ասում մեղմ ձայնով,
Եվ սուտ բաները ատելի են իմ շուրթերի համար:
8 Իմ բոլոր խոսքերն արդար են,
Դրանցում ոչ մի աղավաղված կամ սուտ բան չկա:
9 Դրանք բոլորը շիտակ են խորաթափանց մարդու համար
Եվ ճիշտ՝ նրանց համար, ովքեր գիտելիք են գտել:
10 Արծաթի փոխարեն իմ խրատն ընդունեք,
Եվ ընտիր ոսկու փոխարեն՝ գիտելիքներ,+
11 Որովհետև իմաստությունը մարջաններից* լավ է,
Եվ մյուս բոլոր ցանկալի բաները չեն կարող համեմատվել դրա հետ:
12 Ես՝ իմաստությունս, խորագիտության հետ եմ բնակվում:
Ես գիտելիք ու խորհելու կարողություն եմ ձեռք բերել:+
13 Եհովայից վախենալ նշանակում է ատել չարը:+
16 Ինձնով են իշխանները ղեկավարում,
Եվ մեծամեծները արդարությամբ դատում:
20 Ես քայլում եմ արդարության ճանապարհով,
Արդարադատության ուղիներով:
21 Ինձ սիրողներին հարուստ ժառանգություն եմ տալիս
Եվ լցնում եմ նրանց ամբարները:
25 Ես ծնվեցի, նախքան լեռներն առաջ կգային,
Եվ բլուրները կգոյանային,
26 Երբ նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերը
Եվ երկրի առաջին հողագնդերը:
27 Երբ նա պատրաստում էր երկինքը,+ ես այնտեղ էի:
Երբ նա ջրերի մակերեսին գծում էր հորիզոնը,*+
28 Երբ վերևում հաստատում էր* ամպերը,
Երբ լցնում էր խոր ջրերի աղբյուրները,
29 Երբ ծովի համար կանոն էր սահմանում,
Որ դրա ջրերը իր հաստատած սահմաններից դուրս չգան,+
Եվ երբ գցում էր երկրի հիմքերը,
30 Այդ ժամանակ ես հմուտ վարպետ էի նրա կողքին,+
Նա ամեն օր ուրախանում էր ինձնով,+
Եվ ես միշտ ուրախանում էի նրա առաջ:+
31 Ես ուրախանում էի այն երկրով, որը նա ստեղծել էր բնակության համար,
Բայց հատկապես ուրախանում էի մարդկանցով:
32 Այժմ, որդինե՛րս, լսեք ինձ.
Երջանիկ են նրանք, ովքեր քայլում են իմ ճանապարհներով: