Սաղմոսներ
Նվագավարին: «Եղնիկը՝ լուսաբացին» երգի մեղեդիով:* Դավթի երգը:
22 Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել:+
Ինչո՞ւ ես քեզ հեռու պահում ու ինձ չես փրկում,
Ցավատանջ աղաղակներս չես լսում:+
6 Իսկ ինձ մարդիկ ծաղրում են,
Ժողովուրդն ինձ արհամարհում է,
Ասես ոչ թե մարդ եմ, այլ պարզապես մի որդ եմ:+
8 «Հույսը Եհովայի վրա էր դրել, դե թող Նա ազատի նրան:
Թե այդքան թանկ է Իր համար, թող փրկի նրան»:+
9 Դու էիր, որ իմ մոր արգանդից ինձ լույս աշխարհ բերեցիր,+
Երբ դեռ մորս կրծքով էի սնվում, ինձ ապահով պահեցիր:
10 Ծնվածս օրվանից քո հոգածությանն եմ հանձնված,
Մորս արգանդում իմ եղած ժամանակից դու ես իմ Աստվածը:
12 Բազում թշնամիներս ցլերի պես ինձ շրջապատել են.+
Բասանի զորեղ ցլերի պես ինձ պաշարել են:+
14 Ուժերս ջրերի պես դատարկվել-սպառվել են,
Բոլոր ոսկորներս հոդախախտվել են,
Սիրտս կրծքիս տակ մոմի պես հալվել է:+
Դու ինձ մահվան փոսն ես հասցրել:+
Չարագործների ոհմակը ինձ իր օղակի մեջ է սեղմել,+
Առյուծի պես նրանք ձեռքերիս ու ոտքերիս վրա են հարձակվել:+
17 Բոլոր ոսկորներս կարող եմ հաշվել:+
Թշնամիներս ինձ են նայում, աչքերը վրաս են հառել:
19 Բայց դու, ո՛վ Եհովա, քեզ հեռու մի՛ պահիր:+
Իմ զորության աղբյուրն ես. ինձ օգնության շտապիր:+
Պատասխանիր ու փրկիր ինձ:
23 Եհովայից վախեցողնե՛ր, գովաբանեք նրան,
Հակոբի բոլո՛ր սերունդներ, փառաբանեք նրան,+
Իսրայելի բոլո՛ր սերունդներ, ակնածանքով վերաբերվեք նրան,
24 Որովհետև նա տառապյալին չարհամարհեց,
Նրա տանջանքների վրա աչք չփակեց,+
Նրանից երես չթեքեց+
Եվ նրա օգնության կանչը լսեց:+
Թող նրանք վայելեն կյանքը հավիտյան:
27 Եհովային կհիշեն երկրի բոլոր ծայրերում ապրողները
Ու հետ կդառնան դեպի նա:
Նրա առաջ կխոնարհվեն ազգերի բոլոր տոհմերը:+
Նրա առաջ ծնկի կգան բոլորը, ովքեր դառնալու են դեպի հողը.
Ոչ ոք չի կարող պահպանել իր կյանքը:
30 Նրանց սերունդները կծառայեն Եհովային,
Գալիք սերնդին կպատմվի նրա մասին: