Զաքարիա
6 Դարձյալ վեր նայեցի ու տեսա չորս կառք, որոնք դուրս էին գալիս երկու լեռների արանքից. լեռները պղնձից էին: 2 Առաջին կառքին կարմիր ձիեր էին լծված, երկրորդին՝ սև ձիեր,+ 3 երրորդ կառքին լծված էին սպիտակ ձիեր, իսկ չորրորդին՝ պուտավոր ու խայտաբղետ:+
4 Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Սրանք ի՞նչ են նշանակում, տե՛ր իմ»:
5 Հրեշտակը պատասխանեց. «Սրանք երկնքի չորս ոգեղեն արարածներն են,+ որոնք գործի են անցնում ամբողջ երկրի Տիրոջ առաջ ներկայանալուց հետո:+ 6 Այն կառքը, որին սև ձիեր են լծված, գնում է դեպի հյուսիսի երկիր,+ սպիտակ ձիերը գնում են ծովից այն կողմ, իսկ պուտավոր ձիերը՝ դեպի հարավի երկիր: 7 Խայտաբղետ ձիերը փափագում են գնալ ու հսկել երկրի մնացած մասը»: Ուստի հրեշտակն ասաց. «Գնացե՛ք ու հսկե՛ք երկիրը»: Եվ նրանք գնացին այն հսկելու:
8 Նա ձայն տվեց ինձ ու ասաց. «Տե՛ս: Նրանք, ովքեր գնացել են հյուսիսի երկիր, հանդարտեցրել են Եհովայի զայրույթը* հյուսիսի երկրի դեմ»:
9 Եհովան դարձյալ իր խոսքը հաղորդեց ինձ. 10 «Վերցրու Բաբելոնում գտնվող ժողովրդի ուղարկած նվիրաբերությունները, որ բերել են Հելդան, Տուբիան ու Հեդայիան, և նույն օրը այդ մարդկանց հետ գնա Սոփոնիայի որդի Հովսիայի տուն: 11 Արծաթից ու ոսկուց մի թագ* պատրաստիր: Այն դիր Հովսեդեկի որդի Հեսու+ քահանայապետի գլխին 12 և ասա նրան.
«Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Սա է այն մարդը, որի անունը Ընձյուղ է:+ Նա ընձյուղ կտա իր իսկ տեղից ու կկառուցի Եհովայի տաճարը:+ 13 Նա է, որ կկառուցի Եհովայի տաճարը և փառքով կպսակվի: Նա կնստի իր գահին ու կիշխի, նա թագավոր ու քահանա կլինի+ և ներդաշնակորեն* կկատարի այս երկու դերերը: 14 Թագը* կմնա Եհովայի տաճարում ի հիշատակ Հելեմի,* Տուբիայի, Հեդայիայի+ և Հենի՝* Սոփոնիայի որդու:* 15 Նրանք, ովքեր հեռու են, կգան ու կմասնակցեն Եհովայի տաճարի կառուցմանը»: Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ: Այս բաները կկատարվեն, եթե դուք ականջ դնեք ձեր Աստված Եհովայի ձայնին»»: