Սոփոնիա
3 Վա՜յ ըմբոստ ու պղծված քաղաքին,* որը կեղեքում է իր իսկ բնակիչներին:+
Մինչև առավոտ նրանք կրծելու ոսկոր անգամ չեն թողնում:
4 Նրա մարգարեները հանդուգն են, դավաճան մարդիկ:+
Ինչպես որ ամեն օր բացվում է արշալույսը,
Այնպես էլ ամեն առավոտ նա հայտնում է իր դատավճիռները:+
Սակայն անարդարը չգիտի՝ ամոթն ինչ է:+
6 «Ես բնաջինջ արեցի ազգերին, նրանց աշտարակներն* ավերվեցին:
Նրանց փողոցներն ամայացրի, այնպես որ դրանցով անցնող չեղավ:
Նրանց քաղաքները ավերակ դարձան. ոչ մի մարդ չմնաց, ոչ մի բնակիչ:+
7 Ես նրան* ասացի՝ «Միայն թե վախեցիր* ինձանից և խրատ ընդունիր»,+
Որ նրանից հաշիվ չպահանջեմ* իր գործած բոլոր մեղքերի համար,
Բայց նա է՛լ ավելի էր տենչում չար գործեր անելու:+
8 Ուստի համբերությամբ սպասեք* ինձ,+– ասում է Եհովան,–
Մինչև այն օրը, երբ վեր կենամ, որ ավար վերցնեմ,*
Որովհետև իմ դատավճիռն է՝ ժողովել ազգերին, հավաքել թագավորությունները
Եվ նրանց վրա թափել իմ զայրույթը, իմ ողջ բորբոքված բարկությունը:+
Իմ նախանձախնդրության կրակը կսպառի ողջ երկիրը:+
9 Այդ ժամանակ ես ժողովուրդների լեզուն կփոխեմ ու նրանց մաքուր լեզու կտամ,
Որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը*
11 Այդ օրը դու չես ամաչի քո բոլոր արարքներից,
Որոնցով ըմբոստացար իմ դեմ,+
Որովհետև այդ ժամանակ ես քո միջից կհեռացնեմ մեծամիտ պարծենկոտներին,
Եվ դու այլևս ամբարտավանությամբ* չես վարվի իմ սուրբ լեռան վրա:+
13 Ողջ մնացած իսրայելացիները+ անարդարությամբ չեն վարվի,+
Սուտ չեն խոսի, և նրանց բերանում նենգավոր լեզու չի լինի:
Նրանք կուտեն* ու հանգիստ կառնեն, և ոչ ոք չի վախեցնի նրանց»:+
14 Ուրախ բացականչի՛ր, ո՛վ Սիոնի դուստր:
Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Իսրայել:+
Ուրախացի՛ր ու հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր:+
15 Եհովան չեղյալ է համարել քո դեմ կայացրած դատավճիռները:+
Նա հետ է մղել քո թշնամուն:+
Իսրայելի Թագավորը՝ Եհովան, քեզ հետ է:+
Դու այլևս չես վախենա աղետից:+
16 Այդ օրը Երուսաղեմին կասվի.
«Մի՛ վախեցիր, Սիո՛ն,+
Թևաթափ մի՛ եղիր:
Ես կուրախանամ քեզնով ու հրճվանքով կբացականչեմ:
Նրանք հեռու են քեզնից, որովհետև գերության մեջ են ու նախատինք են կրում:+
19 Այդ ժամանակ ես կգործեմ բոլոր նրանց դեմ, ովքեր կեղեքում են քեզ:+
Ես կփրկեմ կաղերին+ ու կհավաքեմ ցիրուցան եղածներին:+
Այնպես կանեմ, որ նրանք գովքի արժանանան
Եվ լավ անուն ունենան այն բոլոր վայրերում, որտեղ անպատիվ են եղել:
20 Այդ ժամանակ հետ կբերեմ ձեզ,
Այդ ժամանակ ձեզ մեկտեղ կհավաքեմ: