Ելք
28 «Իսրայելացիների միջից քեզ մոտ կանչիր քո եղբայր Ահարոնին+ ու նրա որդիներին՝+ Նադաբին, Աբիուին,+ Եղիազարին և Իթամարին,+ որ ծառայեն ինձ որպես քահանաներ:+ 2 Քո եղբայր Ահարոնի համար սուրբ հանդերձանք պատրաստիր՝ արժանավայել ու գեղեցիկ:+ 3 Խոսիր բոլոր նրանց հետ, ովքեր հմուտ են,* և ում իմաստությամբ* եմ լցրել:+ Նրանք կպատրաստեն Ահարոնի հագուստները, և այդ հանդերձանքը նշան կլինի, որ նա սրբագործվել* է՝ ծառայելու ինձ որպես քահանա:
4 Ահա թե ինչ հանդերձանք* պետք է պատրաստեն նրանք. կրծքապանակ,+ եփուդ,*+ անթև վերնահագուստ,+ շախմատաձև գործվածքով երկար զգեստ, գլխափաթթոց+ և գոտի:+ Պետք է սուրբ հանդերձանք պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որ նրանք ծառայեն ինձ որպես քահանաներ: 5 Վարպետները թող օգտագործեն ոսկու թել, կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք և բարձրորակ վուշ:*
6 Եփուդը պետք է պատրաստեն ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից: Այն պետք է ասեղնագործված+ լինի 7 և պետք է ունենա երկու ուսային կտորներ, որոնցով առաջամասը կմիացվի հետևամասին: 8 Գոտին,+ որն ամրացվելու է եփուդին՝ այն ձիգ կապելու համար, պետք է պատրաստված լինի նույն հումքից՝ ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից:
9 Վերցրու երկու եղնգնաքար*+ ու դրանց վրա փորագրիր Իսրայելի որդիների անունները.+ 10 վեցի անունները՝ մի քարի վրա, մյուս վեցինը՝ մյուսի: Նրանց անունները փորագրիր ըստ իրենց տարիքի՝ մեծից փոքր: 11 Փորագրող վարպետը Իսրայելի որդիների անունները պետք է փորագրի այդ երկու քարերի վրա, ինչպես կնիքի վրա են փորագրում:+ Քարերը պետք է տեղադրվեն ոսկե շրջանակների մեջ: 12 Երկու քարերը պետք է դրվեն եփուդի ուսային կտորների վրա որպես հիշատակ Իսրայելի որդիների համար,+ և Ահարոնը իր երկու ուսային կտորների վրա պետք է Եհովայի առաջ կրի նրանց անունները որպես հիշատակ: 13 Քարերի համար ոսկե շրջանակներ պատրաստիր: 14 Նաև պատրաստիր մաքուր ոսկուց երկու շղթա՝ ոլորած պարանի նման,+ և այդ պարանաձև շղթաներն ամրացրու շրջանակներին:+
15 Ասեղնագործող վարպետին հանձնարարիր պատրաստել դատավճռի կրծքապանակը:+ Եփուդի նման սա էլ պետք է պատրաստվի ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից:+ 16 Երկտակ ծալված վիճակում այն քառակուսի պետք է լինի՝ մեկ թիզ* երկարության և մեկ թիզ լայնության: 17 Դրա վրա պետք է չորս շարքով քարեր տեղադրվեն: Առաջին շարքում՝ ռուբին,* տպազիոն և զմրուխտ. 18 երկրորդ շարքում՝ փիրուզ, շափյուղա և հասպիս. 19 երրորդ շարքում՝ լեշեմ,* ագաթ և ամեթիստ. 20 չորրորդ շարքում՝ ոսկեքար,* եղնգնաքար* և ժադեիտ: Դրանք պետք է տեղադրվեն ոսկե շրջանակների մեջ: 21 Քարերը պետք է համապատասխանեն Իսրայելի 12 որդիների թվին: Ամեն քարի վրա պետք է փորագրվի մեկի անունը՝ կնիքի վրա արվող փորագրության պես: Յուրաքանչյուր անուն կներկայացնի Իսրայելի 12 ցեղերից մեկին:
22 Պարանի պես ոլորված շղթաներ պատրաստիր մաքուր ոսկուց և ամրացրու կրծքապանակի վրա:+ 23 Նաև երկու ոսկե օղակ պատրաստիր կրծքապանակի համար և այդ երկու օղակներն ամրացրու կրծքապանակի երկու ծայրերին:* 24 Երկու ոսկե շղթաներն անցկացրու կրծքապանակի ծայրերին ամրացված երկու օղակների միջով: 25 Երկու շղթաների մյուս ծայրերը եփուդի առջևի մասից անցկացրու դրա ուսային կտորների վրա ամրացված երկու շրջանակների միջով: 26 Պատրաստիր երկու ոսկե օղակ ու ամրացրու կրծքապանակի ներքևի երկու ծայրերին ներսի կողմից, այսինքն՝ եփուդին հպվող կողմից:+ 27 Երկու ոսկե օղակ էլ պատրաստիր և ամրացրու եփուդի առաջամասին՝ երկու ուսային կտորներից ներքև՝ գոտու անմիջապես վերևում՝ այն մասում, որտեղ գոտին կցվում է եփուդին:+ 28 Կրծքապանակի օղակները պետք է կապույտ կապիչներով կապվեն եփուդի օղակներին, որ կրծքապանակը եփուդի վրա մնա իր տեղում՝ գոտուց վեր:
29 Սրբարան մտնելիս Ահարոնը իր սրտի մոտ՝ դատավճռի կրծքապանակի վրա, պետք է կրի Իսրայելի որդիների անունները՝ որպես մշտական հիշեցում Եհովայի առաջ: 30 Դատավճռի կրծքապանակի մեջ կդնես ուրիմն ու թումիմը,*+ և դրանք պետք է Ահարոնի սրտի մոտ լինեն, երբ նա կանգնի Եհովայի առաջ: Իսրայելացիների համար դատավճիռներ կայացնելու այդ պիտույքները Ահարոնը պետք է միշտ իր սրտի մոտ կրի Եհովայի առաջ կանգնելիս:
31 Եփուդի տակից հագնելու անթև վերնահագուստ պատրաստիր՝ ամբողջությամբ կապույտ թելից:+ 32 Դրա վերնամասի մեջտեղում գլխի համար բացվածք պետք է լինի, և մանածագործը* դրա եզրերը պետք է հյուսի այնպես, որ այն զրահի բացվածքի պես ամուր լինի ու չպատռվի: 33 Կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից ու վառ կարմիր մանվածքից նռներ պատրաստիր և ամրացրու վերնահագուստի փեշին՝ դրա երկայնքով մեկ, իսկ նռների արանքներում՝ ոսկե զանգակներ: 34 Անթև վերնահագուստի փեշի ողջ երկայնքով ամեն զանգակից հետո պետք է մեկ նուռ լինի: 35 Ահարոնը իր ծառայությունը կատարելիս պետք է հագնի այդ վերնահագուստը, որպեսզի երբ Եհովայի մոտ՝ սրբարան մտնի ու դուրս գա, զանգակների ձայնը լսվի, և նա չմեռնի:+
36 Մաքուր ոսկուց մի փայլուն թիթեղ պատրաստիր և դրա վրա, ինչպես որ կնիքի վրա են փորագրում, հետևյալ խոսքերը փորագրիր՝ «Սրբությունը Եհովայինն է»:+ 37 Կապույտ կապիչով այն ամրացրու գլխափաթթոցին:+ Այն պետք է ամրացված մնա գլխափաթթոցի առջևի մասում: 38 Թիթեղը պետք է Ահարոնի ճակատի վրա լինի, և Ահարոնը պետք է պատասխանատվություն կրի, երբ ինչ-որ մեկը հանցանք գործի սուրբ բաների դեմ,+ այսինքն՝ այն բաների, որոնք իսրայելացիները կսրբագործեն՝* մատուցելով որպես սուրբ ընծաներ: Այդ թիթեղը միշտ պետք է նրա ճակատի վրա մնա, որպեսզի ժողովուրդը ստանա Եհովայի հավանությունը:
39 Շախմատաձև գործվածքով երկար զգեստը, ինչպես նաև գլխափաթթոցը պատրաստիր բարձրորակ վուշից: Գոտին պատրաստիր գործվածքից:+
40 Ահարոնի որդիների համար էլ երկար զգեստներ, գոտիներ և գլխադիրներ պատրաստիր՝+ արժանավայել ու գեղեցիկ:+ 41 Այնուհետև քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին հագցրու իրենց հանդերձանքը, օծիր նրանց,+ նշանակիր որպես քահանաներ*+ ու սրբագործիր: Նրանք կծառայեն ինձ որպես քահանաներ: 42 Նրանց համար կտավե վարտիքներ պատրաստիր, որ ծածկեն իրենց մերկությունը:*+ Դրանք պետք է լինեն գոտկատեղից մինչև ազդրերը: 43 Երբ Ահարոնն ու նրա որդիները մտնեն հանդիպման վրան կամ մոտենան զոհասեղանին՝ սուրբ վայրում ծառայություն անելու, դրանք պետք է նրանց հագին լինեն, որպեսզի նրանք հանցավոր չդառնան ու չմեռնեն: Սա մնայուն կանոն է Ահարոնի ու նրա սերնդի համար»: