Եզեկիել
2 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի,* ոտքի ելիր, որ խոսեմ քեզ հետ»:+ 2 Երբ նա խոսեց ինձ հետ, ոգին իմ մեջ մտավ և ինձ ոտքի կանգնեցրեց,+ որ կարողանամ լսել ինձ հետ խոսողին:
3 Ապա նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայելի ժողովրդի մոտ՝+ ապստամբ ազգերի,* որոնք իմ դեմ են դուրս եկել:+ Նրանք մինչ օրս մեղք են գործում իմ դեմ, ինչպես որ իրենց նախահայրերն էին գործում:+ 4 Քեզ ուղարկում եմ հանդուգն ու համառ ժողովրդի մոտ,+ և դու նրանց կասես. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան»: 5 Նրանք լսեն թե մերժեն (քանի որ ապստամբ ժողովուրդ են),+ կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել:+
6 Բայց դու, մարդո՛ւ որդի, մի՛ վախեցիր ո՛չ նրանցից,+ ո՛չ էլ նրանց խոսքերից, թեև շրջապատված ես փշերով ու տատասկներով*+ և ապրում ես կարիճների մեջ: Մի՛ վախեցիր նրանց խոսքերից+ և մի՛ սարսափիր նրանց դեմքի արտահայտությունից.+ նրանք ապստամբ ժողովուրդ են: 7 Ու քանի որ նրանք ապստամբ են, իմ խոսքերն ասա նրանց, լսեն թե մերժեն:+
8 Իսկ դու, ո՛վ մարդու որդի, լսիր, թե ինչ եմ ասում քեզ: Այդ ապստամբ ժողովրդի նման ապստամբ չլինես: Բացիր բերանդ և կեր այն, ինչ տալիս եմ քեզ»:+
9 Ես տեսա, որ մի ձեռք էր մեկնած դեպի ինձ,+ որում մի գլանաձև գիրք կար:+ 10 Նա բացեց գիրքն իմ առաջ. դրա երկու կողմում էլ գրված էր:+ Այնտեղ գրված էին ողբերգեր, հեծեծանք ու լացուկոծ:+