Դավթի երգը:
26 Ո՛վ Եհովա, դատիր ինձ,
Չէ՞ որ իմ ընթացքն անարատ է:+
Ես անվարան ապավինել եմ քեզ, Եհո՛վա:+
2 Քննիր ինձ, Եհո՛վա, և ստուգիր,
Խորունկ մտքերս ու սիրտս մաքրիր:+
3 Հավատարիմ սերդ միշտ աչքիս առաջ եմ պահում
Եվ քո ճշմարտության ճանապարհով եմ քայլում:+
4 Խաբեբա մարդկանց հետ չեմ ընկերակցում,+
Իրենց էությունը թաքցնողներից հեռու եմ մնում:
5 Չար մարդկանց շրջապատն ատում եմ,+
Անօրենների հետ ընկերակցությունը մերժում եմ:+
6 Ի նշան իմ անմեղության՝ ձեռքերս կլվանամ,
Ո՛վ Եհովա, զոհասեղանիդ շուրջը կպտտվեմ՝
7 Շնորհակալական խոսքեր ասելով,+
Զարմանահրաշ գործերդ հռչակելով:
8 Եհո՛վա, սիրում եմ այն տունը, որտեղ դու ես բնակվում,+
Այն տեղը, որտեղ քո փառքն է տիրում:+
9 Մի՛ ջնջիր ինձ մեղավորների հետ,+
Մի՛ կործանիր դաժան մարդկանց հետ,
10 Ում ձեռքերը զբաղված են ամոթալի գործերով,
Եվ ում աջ ձեռքը լի է կաշառքով:
11 Իսկ ես անարատությամբ կընթանամ:
Ինձ փրկիր և իմ հանդեպ բարեհաճ եղիր:
12 Ես կանգնած եմ հարթ գետնին:+
Մեծ ժողովի մեջ կօրհնեմ Եհովային:+