Հայտնություն
5 Գահի վրա նստածի+ աջ ձեռքում տեսա մի գլանաձև գիրք՝ երկու կողմից գրված և յոթ կնիքով ամուր կնքված: 2 Ապա տեսա մի զորեղ հրեշտակ, որը բարձրաձայն ասաց. «Ո՞վ է արժանի կոտրելու այս գրքի կնիքները և բացելու այն»: 3 Բայց ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա և ո՛չ էլ երկրի տակ չկար մեկը, որ կարողանար բացել գիրքը և նայել, թե դրանում ինչ է գրված: 4 Ես սկսեցի դառնագին լաց լինել, որովհետև ոչ ոք արժանի չեղավ գիրքը բացելու և նայելու, թե դրանում ինչ է գրված: 5 Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր: Առյուծը, որ Հուդայի ցեղից է՝+ Դավթի+ արմատը,+ հաղթանակ է տարել,+ ուստի նա արժանի է կոտրելու յոթ կնիքները և բացելու գիրքը»:
6 Գահի մոտ՝ չորս կենդանի էակների ու երեցների+ միջև, տեսա մի գառ,+ որն ասես մորթված լիներ:+ Նա յոթ եղջյուր և յոթ աչք ուներ. այդ աչքերը Աստծու յոթ ոգիներն են,+ որոնք ուղարկվել են ամբողջ երկրով մեկ: 7 Նա իսկույն գնաց ու գահին նստածի+ աջ ձեռքից վերցրեց գիրքը: 8 Եվ երբ Գառը վերցրեց այն, 4 կենդանի էակներն ու 24 երեցները+ ծնկի եկան նրա առաջ: Նրանցից յուրաքանչյուրը քնար ուներ և խնկով լի ոսկե թասեր: (Խունկը խորհրդանշում է սրբերի* աղոթքները):+ 9 Նրանք մի նոր երգ էին երգում՝+ ասելով. «Արժանի ես վերցնելու գիրքը և բացելու դրա կնիքները, որովհետև մորթվեցիր և քո արյունով Աստծու համար գնեցիր+ ամեն ցեղի, լեզվի, ժողովրդի և ազգի պատկանող մարդկանց:+ 10 Դու մեր Աստծու համար նրանց թագավորներ+ ու քահանաներ դարձրիր,+ և նրանք՝ որպես թագավորներ,+ ղեկավարելու են երկիրը»:
11 Ես տեսա բազում հրեշտակներ, որոնք գահի, կենդանի էակների ու երեցների շուրջն էին, և լսեցի նրանց ձայնը: Նրանց թիվը բյուր-բյուրավոր* էր, հազար-հազարավոր:+ 12 Նրանք բարձրաձայն ասում էին. «Գառը, որ մորթվեց,+ արժանի է ունենալու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք ու գովաբանություն»:+
13 Եվ լսեցի, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ+ և ծովում ամեն արարած, այո՛, բոլորն ասում էին. «Գահի վրա նստածինն+ ու Գառանն+ են գովաբանությունը, պատիվը,+ փառքը և զորությունը հավիտյանս հավիտենից»:+ 14 Չորս կենդանի էակներն ասում էին՝ ամեն: Եվ երեցները ծնկի եկան ու երկրպագություն արեցին: