Եսայիա
26 Այդ օրը Հուդայի+ երկրում այս երգը կերգեն.+
«Մենք ամուր քաղաք ունենք:+
Նա* տալիս է փրկություն, որն ասես պարիսպ ու պատնեշ լինի:+
3 Դու, ո՛վ Աստված, կպահպանես նրանց, ովքեր լիովին ապավինում են քեզ,*
Նրանց հարատև խաղաղություն կշնորհես,+
Քանի որ վստահում են քեզ:+
5 Նա ցածրացրել է բարձունքում բնակվողներին՝ վերամբարձ քաղաքին:
Նա տապալում է այն,
Գետնին է տապալում, հողին հավասարեցնում:
6 Այն ոտնակոխ կլինի,
Ոտնակոխ կլինի հարստահարվածների ու խեղճերի ոտքերի տակ»:
Եվ քանի որ դու, ո՛վ Աստված, արդար ես,
Արդարի ճամփան կհարթես:
8 Քո արդարության ճանապարհով ընթանալիս, ո՛վ Եհովա,
Մեր հույսը դնում ենք քեզ վրա:
Մեզ համար թանկ է քո անունը,
Մեր փափագն է, որ այն միշտ հիշվի:
9 Գիշերը իմ ողջ էությամբ քեզ եմ փափագում,
Իմ ողջ սրտով քեզ եմ տենչում,+
Որովհետև երբ երկրի վրա իրագործում ես քո դատաստանները,
Արդարություն են սովորում այնտեղ բնակվողները:+
11 Ո՜վ Եհովա, քո ձեռքը վեր է բարձրացված, բայց անօրենները չեն տեսնում այն:+
Նրանք կտեսնեն, որ նախանձախնդրությամբ պաշտպանում ես ժողովրդիդ, և ամոթով կմնան:
Այո՛, հակառակորդներիդ համար պահված կրակդ կլափի նրանց:
Դու նրանց պատժել ու ոչնչացրել ես,
Նրանց հիշատակն իսպառ վերացրել ես:
15 Ո՜վ Եհովա, դու մեծաթիվ դարձրիր քո ազգը,
Այո՛, մեծաթիվ դարձրիր քո ազգը:
16 Ո՜վ Եհովա, իրենց նեղության մեջ նրանք քեզ էին դիմում,
Երբ խրատում էիր նրանց, շշնջաձայն աղոթելով՝ իրենց սիրտն էին քո առաջ բացում:+
17 Ո՜վ Եհովա, դու այնպես արեցիր, որ մենք զգանք մեզ ինչպես հղի մի կին,
Որն ուր որ է պետք է ծննդաբերի,
Որը ցավեր է քաշում ու ցավից գոռում:
18 Ասես հղիացել ու ծննդաբերության ցավ էինք քաշում,
Բայց լոկ քամի ծնեցինք:
Երկրին ոչ մի փրկություն չբերեցինք,
Երկրի համար չծնեցինք ոչ մի բնակիչ:
19 Աստված ասում է. «Ձեր միջի մահացածները կապրեն:
Իմ ժողովրդի դիերը* վեր կկենան:+
Արթնացեք և ուրախ բացականչեք, ո՛վ հողի մեջ պառկածներ,+
Որովհետև ձեզ վրա իջած ցողը վաղորդյան ցող է,*
Երկիրը բաց կթողնի անզոր պառկած մեռելներին, ու նրանք կյանքի կգան:*
Մի պահ թաքնվիր, մինչև որ անցնի իմ բարկությունը:+
21 Ահա ես՝ Եհովաս, դուրս եմ գալիս իմ բնակավայրից,
Որ հաշիվ պահանջեմ երկրի բնակիչներից
Իրենց գործած հանցանքների համար:
Երկրում կատարված արյունահեղությունները կբացահայտվեն,
Եվ երկիրն այլևս չի թաքցնի սպանվածներին»: