Երգ 83
Ինքնատիրապետում դրսևորենք
Տպագիր թողարկում
1. Յահն է մեր սերը, տկար ենք սակայն.
կարիքը ունենք ինքնատիրապետման։
Միտքը մարմնի մեզ ցավ է բերում,
միտքը ոգու մեզ կյանքի տանում։
2. Մենք միշտ Չարի դավերին ենք բախվում,
մեր մեջ բնակվող մեղքն է մոլորեցնում։
Բայց Խոսքն Աստծու զորեղ է մեղքից,
մենք կհաղթենք. Յահն է աջակից։
3. Ջանք թափելով՝ թող մեղքից խուսափենք,
Աստծուն մեր խոսքով ու գործով փառք բերենք։
Ինչ էլ խորհենք և ինչ էլ անենք,
թող միշտ ոգուն մեր տիրապետենք։
(Տե՛ս նաև 1 Կորնթ. 9։25; Գաղ. 5։23; 2 Պետ. 1։6)