ԵՐԳ 97
Մարդ կապրի Աստծու Խոսքով
1. Մարդ կապրի Սուրբ Խոսքով Աստծու.
Այն մեզ կյանք է տալիս։
Թանկ մտքերն են մեզ միշտ սնում.
Մեր Հորից են գալիս։
Մեզ լցնում են անմար հույսով
Եվ անհուն բերկրանքով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մարդ կապրի ոչ միայն հացով,
Այլ նաև Հոր Խոսքով։
Այն սնում է մեզ օրեցօր.
Մարդ կապրի Հոր Խոսքով։
2. Մենք տեսնում ենք Աստծու Գրքում
Կյանքն արդար, հեզ մարդկանց։
Ի՜նչ խիզախ էին ու տոկուն.
Վառ էր սերը նրանց։
Մենք լցվում ենք ներքին ուժով՝
Այդ մասին կարդալով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մարդ կապրի ոչ միայն հացով,
Այլ նաև Հոր Խոսքով։
Այն սնում է մեզ օրեցօր.
Մարդ կապրի Հոր Խոսքով։
3. Թող Սուրբ Գիրքն ամեն օր կարդանք.
Այն մեզ միշտ է սփոփում
Եվ օգնում է, որ մենք տոկանք,
Երբ հավատն է փորձվում։
Թող սիրենք այն ամբողջ սրտով.
Լի է մեծ գանձերով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մարդ կապրի ոչ միայն հացով,
Այլ նաև Հոր Խոսքով։
Այն սնում է մեզ օրեցօր.
Մարդ կապրի Հոր Խոսքով։
(Տես նաև Հեսու 1։8; Հռոմ. 15։4)