ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ի՞նչ է Աստծու անունը
Մեր ընտանիքի բոլոր անդամները ունեն անուններ։ Տրամաբանական չէ՞, որ Աստված էլ անուն ունենա։ Աստված շատ տիտղոսներ ունի, որոնք գրված են Աստվածաշնչում, օրինակ՝ Ամենակարող Աստված, Գերիշխան Տեր և Արարիչ, բայց նա ունի նաև անուն (կարդա՛ Եսայիա 42։8)։
Աստվածաշնչի շատ թարգմանություններում Սաղմոս 83։18 համարում նշվում է Աստծու անունը։ Օրինակ՝ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության մեջ այդ համարում ասվում է. «Դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա»։
Ինչո՞ւ պետք է գործածենք Աստծու անունը
Աստված ցանկանում է, որ գործածենք իր անունը։ Երբ խոսում ենք մեկի հետ, ում սիրում ենք, օրինակ, մտերիմ ընկերոջ հետ, մենք նրան անունով ենք դիմում։ Մի՞թե նույն կերպ չենք վարվի Աստծու հետ խոսելիս։ Հիսուս Քրիստոսը խրախուսեց գործածել Աստծու անունը (կարդա՛ Մատթեոս 6։9; Հովհաննես 17։26)։
Սակայն Աստծու ընկերը լինելու համար բավական չէ միայն նրա անունը իմանալ։ Պետք է իմանանք, օրինակ, թե ինչպիսին է նա, հնարավոր է արդյոք մտերմանալ նրա հետ։ Այս հարցերի պատասխանները դու կարող ես գտնել Աստվածաշնչում։