ԴԱՍ 25
Թագավորության սրահներ. ինչո՞ւ և ինչպե՞ս են կառուցվում
Ինչպես Թագավորության սրահ անունն է հուշում, այստեղ քննարկվող նյութերը հիմնականում Աստծու Թագավորության մասին են. դա նաև Հիսուսի ծառայության թեման էր (Ղուկաս 8։1)։
Ճշմարիտ երկրպագության կենտրոն են։ Թագավորության բարի լուրի քարոզչության գործը կազմակերպվում է այս սրահներում (Մատթեոս 24։14)։ Թեև Թագավորության սրահները տարբերվում են իրենց չափով և ձևով, բայց դրանք համեստ շինություններ են, որոնցից շատերը շահագործվում են մեկից ավելի ժողովների կողմից։ Վերջին տարիներին մենք կառուցել ենք տասնյակ հազարավոր նոր Սրահներ (օրական՝ միջինը 5 Սրահ), որպեսզի բավարարենք գնալով ավելացող ժողովների կարիքները։ Ինչպե՞ս է դա հնարավոր (Մատթեոս 19։26)։
Կառուցվում են այդ նպատակին ծառայող ֆոնդին նվիրաբերված գումարներով։ Նվիրաբերությունները ուղարկվում են մասնաճյուղ, որն էլ այդ գումարները հատկացնում է այն ժողովներին, որոնք ցանկանում են վերանորոգել իրենց Սրահը կամ կառուցել նորը։
Կառուցվում են տարբեր ծագում, մասնագիտություն, հանգամանքներ ունեցող կամավորների կողմից։ Շատ երկրներում կազմավորվել են Թագավորության սրահների շինարարության խմբեր։ Շինարարական ծառայողների և կամավորների խմբերը տեղափոխվում են մեկ ժողովից մյուսը, նույնիսկ հեռավոր վայրեր, որպեսզի օգնեն տեղի ժողովներին կառուցել Թագավորության սրահ։ Որոշ երկրներում էլ համապատասխան փորձ ունեցող Վկաներին է հանձնարարվում վերահսկել իրենց նշանակված տարածաշրջանում կառուցվող և վերանորոգվող Թագավորության սրահների հետ կապված աշխատանքները։ Թեև շատ հմուտ շինարարներ են գալիս օգնելու, սակայն շինարարությանը ակտիվորեն մասնակցում է տեղի Ժողովի անդամներից բաղկացած կամավորների խումբը։ Այս հսկայածավալ աշխատանքը կատարվում է Եհովայի ոգու և նրա անձնվեր ժողովրդի ջանքերի շնորհիվ (Սաղմոս 127։1; Կողոսացիներ 3։23)։
Ինչո՞ւ են մեր երկրպագության վայրերը կոչվում Թագավորության սրահներ։
Ինչպե՞ս են Թագավորության սրահներ կառուցվում ամբողջ աշխարհում։