Ծառայողական օգնականների արժեքավոր ծառայությունը
1 «Նրանք ապացուցել են, որ իսկապես նվիրված անհատներ են, և հավատ են ցուցաբերել՝ թագավորական ծառայության մեջ եռանդուն մասնակցություն բերելով և ուրիշներին օգնելով իրենց հավատը հաստատուն դարձնելու»։ Ծառայողական օգնականների մասին այսպիսի խոսքեր են արձանագրված «Կազմակերպված ենք՝ կատարելու մեր ծառայությունը» գրքի 57–րդ էջում (ռուս.)։ Իսկապես, մեր ծառայողական օգնականների վարքն արժե ընդօրինակել։ Նրանց և երեցների հետ համագործակցելու շնորհիվ «ամբողջ մարմինը աճում է եւ կառուցւում սիրոյ մէջ» (Եփես. 4։16)։
2 Ծառայողական օգնականները ժողովում կարևոր գործ են կատարում։ Եկեք խորհենք նրանց կատարած բոլոր արժեքավոր ծառայությունների շուրջը... Նրանք հոգ են տանում հաշվետվությունների, գրականության, ամսագրերի, բաժանորդագրությունների և տարածքների մասին. կատարում են սպասարկման աշխատանքը. հոգ են տանում բարձրախոսերի սարքավորման և Թագավորության սրահի մասին։ Նրանք մասնակցում են Աստվածապետական ծառայության դպրոցին և Ծառայողական հանդիպմանը։ Նրանցից ոմանք նույնիսկ հանրային ելույթով են հանդես գալիս և անցկացնում ժողովի հանդիպումներից մի քանիսը։ Ինչպես ֆիզիկական մարմնի անդամները, ծառայողական օգնականները կատարում են մի աշխատանք, որի կարիքը բոլորս ենք զգում (Ա Կորնթ. 12։12—26)։
3 Որպես ժողովի ծառայողական մարմնի անդամներ՝ ծառայողական օգնականները փոխադարձ հարգանքով և հասկացողությամբ համագործակցում են երեցների հետ, որն էլ քաջալերում է մյուսներին նույն ձևով վարվել (Կողոս. 2։19)։ Ամեն շաբաթ հավատարմորեն իրենց պատասխանատվությունները կատարելով և ուրիշներով անհատապես հետաքրքրվելով՝ նրանք նպաստում են ժողովի հոգևոր առաջադիմությանը։
4 Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք մեր գնահատանքը ծառայողական օգնականների կատարած ժրաջան աշխատանքի հանդեպ։ Կարող ենք տեղյակ լինել նրանց պարտականություններին և պատրաստակամություն հանդես բերել, երբ մեր օգնության կարիքը զգացվի։ Կարող ենք խոսքով կամ գործով ցույց տալ նրանց, որ գնահատում ենք իրենց կատարած աշխատանքը (Առակ. 15։23)։ Մեր օգտի համար ժրաջանորեն աշխատող այս անհատները արժանի են մեր անկեղծ հավանությունը ստանալուն (Ա Թեսաղ. 5։12, 13)։
5 Աստծո Խոսքը ցույց է տալիս, թե ծառայողական օգնականներն ինչպիսի պարտականություններ ունեն և թե որ պահանջները պետք է բավարարեն (Ա Տիմոթ. 3։8—10, 12, 13)։ Նրանց արժեքավոր, սուրբ ծառայությունն անհրաժեշտ է ժողովի գործունեության համար։ Այս անհատները արժանի են միշտ քաջալերվելու, քանի որ նրանք ‘ավելիով են աշխատում Տիրոջ գործի համար’ (Ա Կորնթ. 15։58, Նոր աշխարհաբար թարգմանություն)։