1 Թագավորներ
6 Իսրայելացիների՝* Եգիպտոսից դուրս գալուց հետո+ 480-րդ տարում՝ Իսրայելի վրա Սողոմոնի թագավորելու չորրորդ տարվա զիվ* ամսին,+ այսինքն՝ երկրորդ ամսին, Սողոմոնը սկսեց կառուցել Եհովայի տունը:*+ 2 Տունը,* որ Սողոմոն թագավորը կառուցեց Եհովայի համար, ուներ 60 կանգուն երկարություն, 20 կանգուն լայնություն և 30 կանգուն բարձրություն:*+ 3 Սրբության* առջև գտնվող նախասրահի երկարությունը* 20 կանգուն էր,+ ինչը հավասար էր տան լայնությանը: Իսկ նախասրահի լայնությունը, տան ճակատից հաշված, 10 կանգուն* էր:
4 Տան համար Սողոմոնը պատուհաններ շինեց,+ որոնց խորշերը դեպի դուրս նեղանում էին: 5 Նաև տան պատերին կից՝ ամբողջ տան շուրջը,* մի կողաշենք կառուցեց. այն ձգվում էր Սրբության* և Սրբությունների Սրբության* պատերի շուրջը:+ Կողաշենքի ներսում ողջ երկայնքով նա սենյակներ կառուցեց:+ 6 Կողաշենքի* առաջին հարկի սենյակների լայնությունը հինգ կանգուն* էր, երկրորդ հարկի սենյակներինը՝ վեց կանգուն,* իսկ երրորդ հարկի սենյակներինը՝ յոթ կանգուն.* տան շուրջբոլորը եղող պատերը նա այնպես շարեց, որ դրանք աստիճանաձև բարձրանան վերև, որպեսզի պատերի մեջ ոչինչ չտեղադրվի:+
7 Տունը քարհանքում տաշված քարերից էր կառուցվում,+ ուստի շինարարության ժամանակ ո՛չ մուրճի ձայն էր լսվում, ո՛չ կացնի, ո՛չ էլ որևէ այլ երկաթե գործիքի: 8 Կողաշենքի առաջին հարկի մուտքը տան հարավային* կողմում էր:+ Ոլորապտույտ սանդուղքը երկրորդ հարկ էր տանում, երկրորդից էլ՝ երրորդ հարկ: 9 Սողոմոնը շարունակեց տան շինարարությունը և ավարտեց այն:+ Նա տանիքը կառուցեց մայրու փայտից պատրաստված չորսուներով* և մայրու տախտակներով:+ 10 Սողոմոնը կողմնային սենյակները կառուցեց տան ողջ երկայնքով,+ յուրաքանչյուրը՝ հինգ կանգուն բարձրությամբ: Դրանք մայրու փայտից պատրաստված չորսուներով միացված էին տանը:
11 Այդ ընթացքում Եհովան ասաց Սողոմոնին. 12 «Եթե հետևես իմ կանոններին, իրագործես իմ դատավճիռները, պահես իմ բոլոր պատվիրաններն ու առաջնորդվես դրանցով,+ ես կկատարեմ քեզ վերաբերող այն խոստումը, որ տվել եմ քո հորը՝ Դավթին՝ կապված այս տան հետ, որը դու կառուցում ես:+ 13 Ես կբնակվեմ իսրայելացիների մեջ+ ու չեմ լքի Իսրայելին՝ իմ ժողովրդին»:+
14 Սողոմոնը շարունակեց տան շինարարությունը և ավարտեց այն: 15 Տան պատերը հատակից մինչև առաստաղ նա ներսից երեսպատեց մայրու տախտակներով, իսկ տան հատակը՝ գիհու տախտակներով:+ 16 Հետո տան հետևի պատից չափեց 20 կանգուն և այդ հատվածը առանձնացրեց մայրու տախտակներով՝ հատակից մինչև առաստաղ. տան ներսում նա կառուցեց խորքի սենյակը՝+ Սրբությունների Սրբությունը:+ 17 Տան առջևի մասը՝ Սրբությունը,*+ 40 կանգուն* էր: 18 Տան ներսում՝ մայրու փայտերի վրա, փորագրված էին բացված ծաղիկների+ ու վայրի ձմերուկների նախշեր:+ Ամեն ինչ երեսպատված էր մայրու փայտով. ոչ մի քար չէր երևում:
19 Սողոմոնը տան ներսում պատրաստեց խորքի սենյակը,+ որպեսզի Եհովայի ուխտի տապանակն այնտեղ դրվի:+ 20 Այդ սենյակն ուներ 20 կանգուն երկարություն, 20 կանգուն լայնություն և 20 կանգուն բարձրություն:*+ Նա այն պատեց մաքուր ոսկով, իսկ խնկարկության սեղանը՝+ մայրու փայտով: 21 Սողոմոնը տունը ներսից մաքուր ոսկով պատեց+ և ոսկե շղթա անցկացրեց խորքի սենյակի դիմացով.+ այդ սենյակը նույնպես ոսկով էր պատված: 22 Տունը նա ամբողջությամբ ոսկով պատեց, ամբողջությամբ ոսկով պատեց նաև խնկարկության սեղանը,+ որը խորքի սենյակի մոտ էր:
23 Խորքի սենյակում Սողոմոնը սոճու* փայտից երկու քերովբե+ պատրաստեց, յուրաքանչյուրը՝ տասը կանգուն բարձրությամբ:+ 24 Առաջին քերովբեի յուրաքանչյուր թևը հինգ կանգուն էր: Մի թևի ծայրից մյուս թևի ծայրը տասը կանգուն էր: 25 Երկրորդ քերովբեի մի թևի ծայրից մյուս թևի ծայրը ևս տասը կանգուն էր: Երկու քերովբեներն էլ նույն չափն ու ձևն ունեին: 26 Յուրաքանչյուր քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր: 27 Հետո նա քերովբեները+ խորքի սենյակում* դրեց: Քերովբեների թևերը լայն բացված էին, այնպես որ մեկի թևը հասնում էր մի պատին, իսկ երկրորդինը՝ մյուս պատին: Նրանց մյուս թևերը սենյակի մեջտեղում իրար էին դիպչում: 28 Քերովբեները նա ոսկով պատեց:
29 Տան երկու սենյակների բոլոր պատերի վրա Սողոմոնը քերովբեների պատկերներ+ և արմավենիների+ ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց,+ 30 իսկ սենյակների հատակը ոսկով պատեց: 31 Խորքի սենյակի մուտքի համար նա պատրաստեց դռներ, որոնք սոճու փայտից էին, ինչպես նաև կողմնասյուներ և դռների կողափայտեր. մուտքը մեկ հինգերորդ մասն էր:* 32 Սոճու փայտից պատրաստված երկու դռների վրա նա քերովբեների պատկերներ և արմավենիների ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց և դռները ոսկով պատեց: Քերովբեների պատկերներն ու արմավենիների նախշերը նա պատեց ոսկու նրբաթիթեղով: 33 Նույն ձևով Սողոմոնը սոճու փայտից կողափայտեր պատրաստեց Սրբության* մուտքի համար, որը մեկ չորրորդ մասն էր:* 34 Նաև գիհու փայտից երկու դուռ պատրաստեց: Յուրաքանչյուր դուռ ուներ երկու փեղկ,+ որոնք պտտվում էին ծխնիների* վրա: 35 Նա դռների վրա քերովբեների պատկերներ և արմավենիների ու բացված ծաղիկների նախշեր փորագրեց և դրանք պատեց ոսկու նրբաթիթեղով:
36 Սողոմոնը ներսի գավիթի*+ պատը կառուցեց երեք շարք տաշված քարերով և մեկ շարք մայրու գերաններով:+
37 Այսպիսով՝ 4-րդ տարվա զիվ* ամսին դրվեց Եհովայի տան հիմքը,+ 38 իսկ 11-րդ տարվա բուլ,* այսինքն՝ 8-րդ ամսին ամբողջ շինարարությունն ավարտվեց. ամեն ինչ մանրամասնորեն արվեց ըստ նախագծի:+ Սողոմոնը տաճարը կառուցեց 7 տարում: