Իսրայելը Դավթի և Սողոմոնի օրերում
ԱՍՏՎԱԾ խոստացավ Աբրահամի սերնդին տալ «Եգիպտոսի գետից մինչև.... Եփրատ գետը» ընկած երկիրը (Ծն 15։18; Ելք 23։31; 2Օր 1։7, 8; 11։24)։ Այն օրվանից հետո, երբ Հեսուն մտավ Քանան, մոտ չորս դար անցավ, մինչև որ իսրայելացիները գրավեցին Ավետյաց երկրի ողջ տարածքը։
Դավիթ թագավորը գրավեց Սուբայի արամեական թագավորությունը, որը հասնում էր մինչև Եփրատ՝ Ասորիքի հյուսիսa։ Իսկ հարավում փղշտացիների դեմ տարած հաղթանակով նա երկրի հարավային սահմանը ընդլայնեց մինչև Եգիպտոս (2Սմ 8։3; 1Տգ 18։1–3; 20։4–8; 2Տգ 9։26)։
Դավթից հետո Սողոմոնը թագավորեց «Գետից [Եփրատից] մինչև փղշտացիների երկիրը և մինչև Եգիպտոսի սահմանը»՝ նախապատկերելով Մեսիական Թագավորությունը (1Թգ 4։21–25; 8։65; 1Տգ 13։5; Սղ 72։8; Զք 9։10)։ Այդուհանդերձ ասվում էր, որ Իսրայելի տարածքը ձգվում էր «Դանից մինչև Բերսաբեե» (2Սմ 3։10; 2Տգ 30։5)։
Անհնազանդ գտնվելով Աստծուն՝ Սողոմոն թագավորը շատացրեց իր ձիերն ու կառքերը (2Օր 17։16; 2Տգ 9։25)։ Դրանք մի վայրից մյուսն էին տեղափոխվում երկրի մեծ ու փոքր ճանապարհներով (Հս 2։22; 1Թգ 11։29; Ես 7։3; Մթ 8։28)։ Այդ ճանապարհներից ընդամենը մի քանիսի մասին կան մանրամասն տեղեկություններ։ Դրանցից է, օրինակ, այն ճանապարհը, որը «Բեթելից դեպի հյուսիս է գտնվում՝ Սյուքեմ տանող մեծ ճանապարհի արևելյան կողմում և Լեբոնայից հարավ» (Դտ 5։6; 21։19)։
«Ճանապարհները հին Իսրայելում» գրքում նշվում է. «Իսրայելի հնագույն ճանապարհները ուսումնասիրելու ամենամեծ խոչընդոտն այն է, որ Հին Կտակարանի ժամանակներից ոչ մի ճանապարհի հետք անգամ չի պահպանվել, քանի որ դրանք չեն քարահատակվել» (The Roads and Highways of Ancient Israel)։ Այդուհանդերձ քաղաքների մնացորդների պեղումները և տեղագրությունը ցույց են տալիս ճանապարհներից շատերի ուղղությունը։
Հաճախ ճանապարհներն էին թելադրում զորքի տեղաշարժման ուղղությունը (1Սմ 13։17, 18; 2Թգ 3։5–8)։ Իսրայելացիների վրա հարձակվելու համար փղշտացիները Ակկարոնից ու Գեթից եկան ու «բանակ դրեցին Սոքովի ու Ազեկայի միջև»։ Իսկ Սավուղի զինվորները բանակ դրեցին «Էլայի հովտում»։ Երբ Դավիթը սպանեց Գողիաթին, փղշտացիները հետ փախան դեպի Ակկարոն և Գեթ, իսկ Դավիթը վեր գնաց Երուսաղեմ (1Սմ 17։1–54)։
Լաքիսը (Դ10), Ազեկան (Դ9) և Բեթսամյուսը (Դ9) գտնվում էին Շեֆելայի լեռնային շրջանով անցնող և դեպի Հուդայի լեռները տանող բնական ճանապարհների վրա։ Սրանք ստրատեգիական նշանակության քաղաքներ էին, որոնք Ծովի ճանապարհով շարժվող թշնամիներին թույլ չէին տալիս թափանցել Իսրայելի կենտրոնական շրջան (1Սմ 6։9, 12; 2Թգ 18։13–17)։
[ծանոթագրություն]
a Ռուբենի ցեղի սահմանը հասնում էր մինչև Սիրիայի անապատ, որի արևելյան եզրին Եփրատն էր (1Տգ 5։9, 10)։
[քարտեզներ 17-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Իսրայելի ամբողջական թագավորության տարածքն ու ճանապարհները
Սահմանները (Սողոմոնի օրոք)
Թափսա
Եմաթ
Թադմոր
Բերոթա (Քուն?)
Սիդոն
Դամասկոս
Տյուրոս
Դան
Երուսաղեմ
Գազա
Արոեր
Բերսաբեե
Թամար
Եսիոն-Գաբեր
Ելաթ
[Գետեր և գետահովիտներ]
Եփրատ
Եգիպտոսի գետահովիտ
Դավիթ և Սողոմոն (ճանապարհները)
Բ10 Գազա
Գ8 Հոպպե
Գ9 Ազոտոս
Գ10 Ասկաղոն
Գ11 Սիկելակ
Գ12 ՓԱՌԱՆ ԱՆԱՊԱՏ
Դ5 Դոր
Դ6 Օֆեր
Դ8 Աֆեկ
Դ8 Ռամա
Դ9 Սալաբիմ
Դ9 Գազեր
Դ9 Մաքաս
Դ9 Ակկարոն
Դ9 Բեթսամյուս
Դ9 Գեթ
Դ9 Ազեկա
Դ10 Սոքով
Դ10 Ոդողոմ
Դ10 Կեիլա
Դ10 Լաքիս
Դ11 Հաթիր
Դ12 Բերսաբեե
Ե2 Տյուրոս
Ե4 Քաբոլ
Ե5 Հեկնամ (Հեկմամ?)
Ե5 Մեգիդո
Ե6 Թանաք
Ե6 Արաբոթ
Ե7 Փարաթոն
Ե8 Լեբոնա
Ե8 Սարեդա
Ե8 Բեթել
Ե9 Ներքին Բեթ-Օրոն
Ե9 Վերին Բեթ-Օրոն
Ե9 Գեբա
Ե9 Գաբաոն
Ե9 Գաբաա
Ե9 Կարիաթարիմ
Ե9 Նոբ
Ե9 Բաալ-Փարասին
Ե9 Երուսաղեմ
Ե9 Բեթլեհեմ
Ե10 Թեկուե
Ե10 Քեբրոն
Ե11 Զիփ
Ե11 Հորեշ?
Ե11 Կարմեղոս
Ե11 Մաոն
Ե11 Եսթեմոն
Զ5 Ենդոր
Զ5 Սունամ
Զ5 Հեզրայել
Զ6 Բեթ-Սեան
Զ7 Թերսա
Զ7 Սյուքեմ
Զ8 Սարթան
Զ8 Սելով
Զ8 Եփրա?
Զ9 Երիքով
Զ11 Ենգադի
Է2 Աբել-Բեթմաաքա
Է2 Դան
Է3 Հասոր
Է3 ՄԱԱՔԱ
Է5 Լադաբար (Դաբիր)
Է5 Ռոգելիմ
Է6 Աբել-Մաուլա
Է7 Սոկքոթ
Է7 Մանայիմ
Ը1 ԱՍՈՐԻՔ
Ը4 ԳԵՍՈՒՐ
Ը6 Ռամոթ- Գաղաադ
Ը8 Ռաբա
Ը9 Մեդաբա
Ը11 Արոեր
Ը12 ՄՈՎԱԲ
Թ4 Հելամ?
Թ9 ԱՄՄՈՆ
[գլխավոր ճանապարհները]
Գ10 Ծովի ճանապարհ
Թ9 Թագավորի ճանապարհ
[լեռներ]
Զ5 Գելբուե լեռ
[ջրածածկ տարածություններ]
Գ8 Միջերկրական ծով (Մեծ ծով)
Զ10 Աղի ծով (Մեռյալ ծով)
Է4 Գալիլեայի ծով
[ջրհոր]
Ե9 Ենռոգել
[նկարներ 16-րդ էջի վրա]
Աջ կողմում։ Էլայի հովիտը, որը նայում է դեպի արևելք՝ Հուդայի լեռներ
Ստորև։ Նման ճանապարհները հնարավորություն էին տալիս շրջել Ավետյաց երկրով