ԶՐՈՒՅՑ ՍԿՍԻՐ
ԴԱՍ 3
Բարություն
Սկզբունք. «Սերը.... բարի [է]» (1 Կորնթ. 13։4)։
Ինչպե՞ս վարվեց Հիսուսը
1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Հովհաննես 9։1-7 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.
ա) Սկզբում ի՞նչ արեց Հիսուսը. բուժե՞ց կույր մարդուն, թե՞ բարի լուրը հայտնեց նրան (տես Հովհաննես 9։35-38)։
բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսի վերաբերմունքը նպաստեց, որ կույր մարդը դրականորեն արձագանքի բարի լուրին։
Ի՞նչ ենք սովորում Հիսուսից
2. Դիմացինը ավելի հակված կլինի լսելու մեզ, եթե զգա, որ հոգատար ենք իր հանդեպ։
Ընդօրինակիր Հիսուսին
3. Կարեկցանք դրսևորիր։ Փորձիր պատկերացնել, թե ինչ է զրուցակիցդ զգում։
ա) Ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչն է նրան մտահոգում։ Թերևս ո՞ր թեման նրա համար օգտակար ու հետաքրքիր կլինի»։ Այդպես վարվելը կօգնի, որ սրտանց ու անկեղծորեն բարություն դրսևորես։
բ) Լսիր զրուցակցիդ։ Այդպես ցույց կտաս, որ քեզ համար կարևոր է նրա կարծիքը։ Մի՛ փոխիր թեման, երբ նա որևէ հարցի մասին իր տեսակետն է հայտնում կամ իր խնդիրներից է խոսում։
4. Խոսիր բարությամբ և հարգանքով։ Երբ կարեկցում ես ինչ-որ մեկին և սրտանց ցանկանում ես օգնել նրան, դա արտահայտվում է քո խոսելաձևի մեջ։ Ուստի ուշադիր եղիր, թե ինչ բառեր ես ընտրում և ձայնի ինչ տոնով ես խոսում, և մի՛ ասա այնպիսի խոսքեր, որոնք կարող են վիրավորական լինել։
5. Օգտակար եղիր։ Առիթներ փնտրիր գործնականում նրան օգնելու համար։ Բարի գործերը կարող են զրույց սկսելու լավ առիթ ստեղծել։