ԶՐՈՒՅՑ ՍԿՍԻՐ
ԴԱՍ 2
Բնական զրույց
Սկզբունք. «Որքա՜ն լավ է, երբ խոսքը ճիշտ ժամանակին է ասվում» (Առակ. 15։23)։
Ինչպե՞ս վարվեց Փիլիպոսը
1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Գործեր 8։30, 31 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.
ա) Ինչպե՞ս Փիլիպոսը զրույց սկսեց։
բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ նրա մոտեցումը և նոր ճշմարտություն ուսուցանելու ձևը բնական էր։
Ի՞նչ ենք սովորում Փիլիպոսից
2. Եթե թույլ տանք, որ զրույցը իր բնական հունով ընթանա, ավելի հավանական է, որ զրուցակիցը իրեն ազատ կզգա և տրամադրված կլինի լսելու մեր հայտնած լուրը։
Ընդօրինակիր Փիլիպոսին
3. Եղիր դիտունակ։ Մարդու կեցվածքից, դեմքի արտահայտությունից և ժեստերից շատ բան կարող ես հասկանալ, օրինակ՝ այն, թե արդյոք նա ցանկություն ունի խոսելու քեզ հետ։ Աստվածաշնչից որևէ միտք ներկայացնելու համար կարող ես ասել. «Գիտեի՞ք, որ....»։ Ամեն գնով մի՛ փորձիր զրույց սկսել մեկի հետ, ով չի ցանկանում խոսել։
4. Եղիր համբերատար։ Պարտադիր չէ, որ զրույցի հենց սկզբից Աստվածաշնչից խոսես։ Սպասիր հարմար պահի, որ կարողանաս բնական անցում կատարել Աստծու Խոսքին։ Հնարավոր է՝ Աստվածաշնչին անդրադառնաս ձեր հաջորդ զրույցի ժամանակ։
5. Եղիր հարմարվող։ Գուցե ձեր զրույցը քո ակնկալած ձևով չընթանա։ Ուստի պատրաստ եղիր խոսելու զրուցակցիդ հետաքրքրող թեմայի մասին, նույնիսկ եթե դա նշանակում է չասել այն, ինչ ուզում էիր։