ՎԵՐԱՅՑԵԼԻՐ
ԴԱՍ 7
Հաստատակամություն
Սկզբունք. «Շարունակում էին ուսուցանել ու.... բարի լուրը հռչակել» (Գործ. 5։42)։
Ինչպե՞ս վարվեց Պողոսը
1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Գործեր 19։8-10 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.
ա) Հակառակության բախվելիս հանձնվելու փոխարեն Պողոսն ինչպե՞ս հաստատակամություն դրսևորեց։
բ) Որքա՞ն հաճախ էր Պողոսը վերայցելում հետաքրքրվող անհատներին, և որքա՞ն երկար նա այդպես վարվեց։
Ի՞նչ ենք սովորում Պողոսից
2. Արդյունավետ վերայցելություններ անելու և Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար մենք պետք է ժամանակ տրամադրենք և ջանքեր ներդնենք։
Ընդօրինակիր Պողոսին
3. Անհատին վերայցելիր այն ժամանակ, երբ նրան է հարմար։ Մտածիր, թե երբ և որտեղ նրան ավելի հարմար կլինի հանդիպել։ Պատրաստ եղիր այցելելու նրան նույնիսկ քեզ անհարմար ժամի։
4. Պայմանավորվիր։ Յուրաքանչյուր զրույցի վերջում հաջորդ հանդիպման համար կոնկրետ օր ու ժամ պայմանավորվիր։ Ձեռքիցդ եկածն արա, որ չխախտես այդ պայմանավորվածությունը։
5. Հույսդ մի՛ կտրիր։ Եթե անհատը հաճախ տանը չէ կամ անընդհատ զբաղված է, մի՛ շտապիր եզրակացնել, որ նա հետաքրքրված չէ ճշմարտությամբ (1 Կորնթ. 13։4, 7)։ Շարունակիր հաստատակամություն դրսևորել, բայց եղիր հավասարակշռված և իմաստնորեն օգտագործիր ժամանակդ (1 Կորնթ. 9։26)։