ԵՐԳ 24
Բարձրացեք Եհովայի լեռը
1. Տե՛ս՝ ինչ լեռ է հսկա
Հաստատվել մեր օրերում։
Բարձր է բլուրներից այն,
Լեռն է Եհովայի։
Անհատներ են գալիս
Ողջ երկրի չորս կողմերից։
Ձայն են տալիս իրար, թե՝
«Ե՛կ, Աստծո՛ւն ծառայիր»։
Ժամանակն է հիմա՝
Փոքրագույնը հզոր ազգ դառնա։
Շատանում ենք ահա.
Մեզ Բարձրյալն է օրհնում լիառատ։
Սիրտն է մեր ընդունում,
Որ Աստված է Գերիշխան։
Հորն ենք տալիս մեր անձը,
Նվիրվում Արարչին։
2. Պատվիրել է Որդին.
«Քարոզե՛ք Սուրբ Խոսքն անգին»։
Լուրը մենք տարածում ենք
Վեհ Թագավորության։
Տե՛ս՝ Օծյալն է իշխում
Եվ մարդկանց իր մոտ կանչում։
Հեզը նրան լսում է
Եվ ընտրում Հոր ճամփան։
Ինչպիսի՜ ցնծություն...
Օրեցօր բազմությունն է աճում։
Բոլորին ենք օգնում՝
Ճանաչեն ու պաշտեն Տեր Աստծուն։
Ձայնը մեր թող թնդա.
Ամենքին սրտանց կանչենք.
«Լե՛ռը Յահի ելեք դուք
Եվ ապրե՛ք հավիտյան»։
(Տես նաև Սաղ. 43։3; 99։9; Ես. 60։22; Գործ. 16։5)