ԵՐԳ 125
«Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են»
Տպագիր թողարկում
1. Որքա՜ն բարի է մեր Աստված,
Որքա՜ն վեհանձն է, ողորմած։
Սիրում է նա բարիք անել
Ու մեր մասին միշտ հոգ տանել։
Գթած է Հայրը կարեկցող.
Տեսնում է սիրտը զղջացող։
Հիշում է՝ հող ենք ու փոշի,
Ականջ դնում ձայնին հեզի։
2. Երբ մեղքն է ծանր բեռ դառնում,
Երբ խիղճն է օր օրի տանջում,
Պիտի Որդու ասածն անենք՝
Դիմենք Աստծուն և աղերսենք.
«Ներիր մեր պարտքը, Հա՛յր անգին,
Ինչպես ներում ենք ուրիշին»։
Այդժամ սրտին կիջնի անդորր,
Կզգանք Յահի ջերմ սերը խոր։
3. Երբ մենք տալիս ենք նվերներ,
Պիտի լինեն լավ մղումներ։
Ուզում ենք պարգևել բերկրանք.
Ուրախ մարդկանց ժպիտն է թանկ։
Եհովան գործն է մեր տեսնում
Եվ իր ձեռքով մեզ հատուցում։
Այո՛, միշտ ողորմած լինենք.
Հավերժ թող երջանիկ ապրենք։
(Տես նաև Մատթ. 6։2–4, 12–14)