-
Ի՞նչ է Աստծու ԹագավորությունըՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
ԴԱՍ 31
Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
Աստվածաշնչի գլխավոր թեման Աստծու Թագավորությունն է։ Այդ Թագավորության միջոցով Եհովան իրականացնելու է երկրի առնչությամբ իր սկզբնական նպատակը։ Իսկ ի՞նչ է այդ Թագավորությունը։ Որտեղի՞ց գիտենք, որ այն այժմ իշխում է։ Ի՞նչ է այն արդեն արել և ի՞նչ է իրականացնելու ապագայում։ Այս և հաջորդ երկու դասերում կգտնեք վերոհիշյալ հարցերի պատասխանները։
1. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը, և ո՞վ է այդ Թագավորության Թագավորը
Թագավորությունը Եհովա Աստծու կողմից հաստատված կառավարություն է, որի Թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Նա ղեկավարում է երկնքից (Մատթեոս 4։17; Հովհաննես 18։36)։ Աստվածաշնչում Հիսուսի մասին ասվում է. «Նա հավիտյան կթագավորի» (Ղուկաս 1։32, 33)։ Որպես Աստծու Թագավորության Թագավոր՝ Հիսուսը կղեկավարի ողջ երկիրը։
2. Ովքե՞ր են ղեկավարում Հիսուսի հետ
Հիսուսը մենակ չի ղեկավարում։ Նրա հետ «ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից» մարդիկ «կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։9, 10)։ Իսկ ընդհանուր քանի՞ հոգի են թագավորելու Քրիստոսի հետ։ Հիսուսի՝ երկիր գալուց ի վեր միլիոնավոր մարդիկ են դարձել քրիստոնյա, սակայն նրանցից ընդամենը 144 000-ն են գնալու երկինք՝ նրա հետ թագավորելու համար (կարդա Հայտնություն 14։1–4)։ Իսկ մյուս բոլոր քրիստոնյաները կդառնան այդ Թագավորության քաղաքացիներ (Սաղմոս 37։29)։
3. Ի՞նչ առումով է Աստծու Թագավորությունը գերազանցում մարդկային կառավարություններին
Անգամ երբ մարդկային կառավարիչներն ուզում են լավ բան անել, նրանք միշտ չէ, որ ի զորու են լինում։ Նրանց փոխարինում են այնպիսի ղեկավարներ, որոնց չեն հետաքրքրում իրենց ենթակայության տակ եղողների շահերը։ Սակայն Աստծու Թագավորության Թագավորին՝ Հիսուսին, ոչ ոք չի փոխարինելու։ Աստված «մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու» (Դանիել 2։44)։ Հիսուսը ղեկավարելու է ողջ երկրի վրա և երբեք կողմնակալություն չի դրսևորելու։ Նա սիրառատ է, բարի ու արդար։ Հիսուսը մարդկանց սովորեցնելու է նույն կերպ վարվել միմյանց հետ՝ սիրով, բարությամբ ու արդարությամբ (կարդա Եսայիա 11։9)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչու է Աստծու Թագավորությունը ցանկացած մարդկային կառավարությունից ավելի լավը։
4. Երկրի վրա իշխելու է հզոր կառավարություն
Հիսուսը ավելի զորեղ է, քան ցանկացած մարդկային կառավարիչ։ Կարդացեք Մատթեոս 28։18 և քննարկեք հետևյալ հարցը։
Ո՞րն է Հիսուսի և մարդկային ղեկավարների տարբերությունը։
Մարդկային կառավարությունները հաճախ են փոխվում, և յուրաքանչյուրը իշխում է երկրագնդի միայն մեկ հատվածի վրա։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել Աստծու Թագավորության մասին։ Կարդացեք Դանիել 7։14, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ է ուրախալի այն փաստը, որ Աստծու Թագավորությունը «չի ավերվելու»։
Ինչո՞ւ է ուրախալի այն փաստը, որ այդ Թագավորությունը իշխելու է ամբողջ երկրի վրա։
5. Մարդկային կառավարությունները պետք է փոխարինվեն
Ինչո՞ւ պետք է Աստծու Թագավորությունը փոխարինի մարդկային իշխանություններին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։
Ի՞նչ հետևանքների է հանգեցրել մարդկանց իշխանությունը։
Կարդացեք Ժողովող 8։9 և քննարկեք հետևյալ հարցերը։
Քո կարծիքով՝ կարիք կա՞, որ Աստծու Թագավորությունը փոխարինի մարդկային իշխանություններին։ Ինչո՞ւ։
6. Աստծու Թագավորության իշխանները հասկանում են մեզ
Քանի որ մեր Թագավորը՝ Հիսուսը, ապրել է որպես մարդ, նա կարող է «ցավակից լինել մեր թուլություններին» (Եբրայեցիներ 4։15)։ Իսկ Հիսուսի 144 000 իշխանակիցները ընտրվում են մարդկանց միջից՝ «ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից» (Հայտնություն 5։9)։
Քո կարծիքով՝ մխիթարակա՞ն է այն փաստը, որ Հիսուսն ու իր իշխանակիցները մարդիկ են եղել։ Ինչո՞ւ։
7. Աստծու Թագավորության օրենքները մարդկային օրենքներից շատ ավելի լավն են
Իրենց քաղաքացիների շահերի ու պաշտպանության համար կառավարությունները օրենքներ են սահմանում։ Աստծու Թագավորությունը նույնպես ունի օրենքներ, որոնց իր քաղաքացիները պետք է ենթարկվեն։ Կարդացեք 1 Կորնթացիներ 6։9–11 համարները, այնուհետև քննարկեք այս հարցերը։
Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն կլինի աշխարհը, եթե բոլոր մարդիկ հետևեն վարքագծի հետ կապված Աստծու սահմանած օրենքներին։a
Քո կարծիքով՝ Եհովան իրավունք ունի՞ պահանջելու, որ իր Թագավորության հպատակները հարգեն այս օրենքները։ Ինչո՞ւ։
Ի՞նչն է ցույց տալիս, որ այն մարդիկ, որոնք չեն հնազանդվում այս օրենքներին, կարող են փոխվել (տես 11-րդ համարը)։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը»։
Ի՞նչ կպատասխանեիր այս հարցին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, որը երկնքից իշխելու է ողջ երկրի վրա։
Վերհիշենք
Ովքե՞ր են Աստծու Թագավորության ղեկավարները։
Ի՞նչ առումով է Աստծու Թագավորությունը գերազանցում մարդկային իշխանություններին։
Ի՞նչ է Եհովան ակնկալում իր Թագավորության հպատակներից։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Հիսուսն ինչ ասաց Թագավորության գտնվելու վայրի մասին։
Ինչո՞ւ են Եհովայի վկաները կարծում, որ առաջին հերթին պետք է Աստծու Թագավորությանը նվիրված լինել։
Քննիր, թե ինչ է Աստվածաշունչն ասում այն 144 000 մարդկանց մասին, ում Եհովան ընտրել է որպես Հիսուսի իշխանակիցներ։
Տես, թե ինչը համոզեց կալանավայրում գտնվող մի կնոջ, որ միայն Աստված կարող է արդարություն հաստատել աշխարհում։
«Հասկացա, թե ինչպես է վերջ դրվելու անարդարությանը» («Արթնացե՛ք», 2011 թ. նոյեմբեր)
a Վարքագծի որոշ կանոններ կքննարկվեն այս գրքի 3-րդ մասում։
-
-
Աստծու Թագավորությունը այժմ իշխում էՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
ԴԱՍ 32
Աստծու Թագավորությունը այժմ իշխում է
1914 թ.-ից Աստծու Թագավորությունը սկսել է իշխել երկնքում։ Այդ ժամանակվանից սկսեցին նաև մարդկային կառավարությունների վերջին օրերը։ Որտեղի՞ց գիտենք։ Քննենք աստվածաշնչյան մարգարեությունները և տեսնենք, թե 1914 թ.-ից սկսած՝ ինչպես են փոխվել մարդկանց վարքագիծը և աշխարհի վիճակը։
1. Ի՞նչ են մատնանշում աստվածաշնչյան մարգարեությունները
Աստվածաշնչյան «Դանիել» գրքից իմանում ենք, որ Աստծու Թագավորությունը սկսելու էր իշխել «յոթ ժամանակ» կոչվող ժամանակաշրջանի վերջում (Դանիել 4։16, 17)։ Դարեր անց Հիսուսը, խոսելով նույն ժամանակահատվածի մասին, այն կոչեց «ազգերին սահմանված ժամանակներ» և ասաց, որ այն դեռ չի ավարտվել (Ղուկաս 21։24)։ Ինչպես կտեսնենք, «յոթ ժամանակը» ավարտվեց 1914 թ.-ին։
2. Աշխարհում տիրող իրավիճակը և մարդիկ ինչպե՞ս են փոխվել 1914 թ.-ից ի վեր
Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3)։ Ի պատասխան՝ Հիսուսը կանխագուշակեց, թե ինչ իրավիճակ էր տիրելու աշխարհում այն բանից հետո, երբ նա սկսեր իշխել որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Հիսուսն ասաց, որ լինելու էին պատերազմներ, սովեր և երկրաշարժեր (կարդա Մատթեոս 24։7)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ «վերջին օրերում» մարդկանց վատ հատկությունների պատճառով «չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (2 Տիմոթեոս 3։1–5)։ 1914 թ.-ից սկսած՝ այս դեպքերն ու հատկություններն ավելի հստակ են երևում աշխարհում։
3. Ինչո՞ւ է աշխարհի վիճակը Աստծու Թագավորության հաստատումից հետո այսքան վատացել
Աստծու Թագավորության Թագավոր դառնալուց կարճ ժամանակ անց Հիսուսը պատերազմ սկսեց Սատանայի և նրա դևերի դեմ ու հաղթանակ տարավ։ Աստվածաշնչում ասվում է, որ Սատանան «ցած գցվեց երկրի վրա, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին» (Հայտնություն 12։9, 10, 12)։ Նա շատ զայրացած է, որովհետև գիտի, որ շուտով ոչնչանալու է։ Դրա համար էլ նա ցավ ու տառապանք է պատճառում բոլորին։ Զարմանալի չէ, թե ինչու է աշխարհի վիճակը այսպիսին։ Սակայն Աստծու Թագավորությունը կլուծի այս բոլոր խնդիրները։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե որտեղից գիտենք, որ Թագավորությունը իշխում է 1914 թ.-ից, և թե ինչ է դա նշանակում մեզ համար։
4. Աստվածաշնչյան մարգարեությունները մատնանշում են 1914 թ.
Աստված Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին մարգարեական երազ տվեց։ Երազը և դրա բացատրությունը վերաբերում են և՛ Նաբուգոդոնոսորի իշխանությանը, և՛ Աստծու Թագավորությանը։ Կարդացեք Դանիել 4։17։a
Կարդացեք Դանիել 4։20–26 համարները, այնուհետև աղյուսակի օգնությամբ քննարկեք հետևյալ հարցերը։
Ա) Ի՞նչ տեսավ Նաբուգոդոնոսորը իր երազում (տես 20–21-րդ համարները)։
Բ) Ի՞նչ էր լինելու ծառին (տես 23-րդ համարը)։
Գ) Ի՞նչ էր լինելու «յոթ ժամանակի» ավարտին (տես 26-րդ համարը)։
Ինչ կապ ունի ծառի մասին երազը Աստծու Թագավորության հետ
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ (Դանիել 4։20–36)
Իշխանություն
Ա) Հսկայական ծառ
Իշխանությունը ընդհատվում է
Բ) «Կտրե՛ք ծառը», և թող «յոթ ժամանակ անցնի»
Իշխանությունը վերականգնվում է
Գ) «Թագավորությունդ անպայման կվերադարձվի քեզ»
Այս մարգարեության առաջին կատարման մեջ
Դ) Ո՞ւմ էր ներկայացնում ծառը (տես 22-րդ համարը)։
Ե) Ինչպե՞ս նրա իշխանությունը ընդհատվեց։ Կարդացեք Դանիել 4։29–33։
Զ) Ի՞նչ պատահեց Նաբուգոդոնոսորին «յոթ ժամանակի» ավարտից հետո։ Կարդացեք Դանիել 4։34–36։
ԱՌԱՋԻՆ ԿԱՏԱՐՈՒՄ
Իշխանություն
Դ) Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը
Իշխանությունը ընդհատվում է
Ե) Մ. թ. ա. 606 թ.-ից հետո Նաբուգոդոնոսորը խելագարվում է և յոթ տարի չի կարողանում կառավարել
Իշխանությունը վերականգնվում է
Զ) Նաբուգոդոնոսորի առողջ դատողությունը վերականգնվում է, և նա շարունակում է կառավարել
Այս մարգարեության երկրորդ կատարման մեջ
Է) Ո՞ւմ էր ներկայացնում ծառը։ Կարդացեք 1 Տարեգրություն 29։23։
Ը) Ինչպե՞ս ընդհատվեց այդ իշխանությունը։ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսի ժամանակներում այն դեռևս ընդհատված էր։ Կարդացեք Ղուկաս 21։24։
Թ) Ե՞րբ և որտե՞ղ այդ իշխանությունը վերականգնվեց։
ԵՐԿՐՈՐԴ ԿԱՏԱՐՈՒՄ
Իշխանություն
Է) Իսրայելի թագավորներ, որոնք ներկայացնում են Աստծու իշխանությունը
Իշխանությունը ընդհատվում է
Ը) Երուսաղեմը կործանվում է, և Իսրայելի թագավորների իշխանությունը 2 520 տարով ընդհատվում է
Իշխանությունը վերականգնվում է
Թ) Հիսուսը սկսում է երկնքում իշխել որպես Աստծու Թագավորության թագավոր
Որքա՞ն տևեց «յոթ ժամանակը»
Աստվածաշունչը բացատրում է ինքն իրեն, այսինքն՝ գրքի որոշ հատվածներ կարող ենք հասկանալ մյուսների օգնությամբ։ Օրինակ՝ «Հայտնություն» գրքում ասվում է, որ երեքուկես ժամանակը հավասար է 1 260 օրվա (Հայտնություն 12։6, 14)։ «Յոթ ժամանակը» կլինի այդ թվի կրկնակին՝ 2 520 օր։ Աստվածաշնչում երբեմն «օր» բառը մատնանշում է տարի (Եզեկիել 4։6)։ Սա վերաբերում է նաև «Դանիել» գրքում արձանագրված մարգարեությանը, որտեղ «յոթ ժամանակը» հավասար է 2 520 տարվա։
5. 1914 թ.-ից ի վեր աշխարհը փոխվել է
Հիսուսը կանխագուշակեց, թե իր՝ թագավոր դառնալուց հետո աշխարհում ինչ պայմաններ են տիրելու։ Կարդացեք Ղուկաս 21։9–11 և պատասխանեք հետևյալ հարցին։
Թվարկվածներից որի՞ մասին ես լսել կամ որի՞ն ես ականատես եղել։
Պողոս առաքյալը նկարագրեց, թե ինչպիսին էին լինելու մարդիկ վերջին օրերում։ Կարդացեք 2 Տիմոթեոս 3։1–5 համարները և քննարկեք այս հարցը։
Այս հատկություններից որո՞նք ես տեսնում մարդկանց մեջ։
6. Աստծու Թագավորությունը իշխում է, և դա մղում է մեզ գործերի
Կարդացեք Մատթեոս 24։3, 14 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։
Ո՞ր կարևոր գործն է ցույց տալիս, որ Աստծու Թագավորությունը իշխում է։
Ինչպե՞ս կարող ես մասնակցություն ունենալ դրանում։
Աստծու Թագավորությունը հիմա իշխում է, և մոտ է այն ժամանակը, երբ այն կիշխի ամբողջ երկրագնդի վրա։ Կարդացեք Եբրայեցիներ 10։24, 25, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը՝ տեսնելով, որ «օրը մոտենում է»։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ են Եհովայի վկաները այդքան շատ խոսում 1914 թ. մասին»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստվածաշնչյան մարգարեությունները, ժամանակագրությունը և աշխարհում տիրող վիճակը ցույց են տալիս, որ Աստծու Թագավորությունը արդեն իշխում է։ Երբ քարոզում ենք Թագավորության մասին և հաճախում ենք ժողովի հանդիպումներին, ցույց ենք տալիս, որ հավատում ենք դրան։
Վերհիշենք
Աստվածաշնչի «Դանիել» գրքում մարգարեացված «յոթ ժամանակի» ավարտից հետո ի՞նչ տեղի ունեցավ։
Ինչո՞ւ ես համոզված, որ Աստծու Թագավորությունը սկսել է իշխել 1914 թ.-ին։
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ հավատդ այն բանի հանդեպ, որ Թագավորությունն այժմ իշխում է։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչ են ասում պատմաբանները և այլ մարդիկ 1914 թ.-ից հետո աշխարհում տիրող վիճակի մասին։
«Երբ բարոյական արժեքները կտրուկ անկում ապրեցին» (հոդված «Արթնացե՛ք»-ից)
Կարդա և տես, թե Մատթեոս 24։14 ինչպես ազդեց մի մարդու կյանքի վրա։
Որտեղի՞ց գիտենք, որ «Դանիել» գրքի 4-րդ գլխի մարգարեությունը վերաբերում է Աստծու Թագավորությանը։
«Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել (մաս 1)» («Դիտարան», 2014 թ. հոկտեմբերի 1)
Ի՞նչն է ցույց տալիս, որ «Դանիել» գրքում արձանագրված «յոթ ժամանակը» ավարտվեց 1914 թ.-ին։
«Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել (մաս 2)» («Դիտարան», 2014 թ. նոյեմբերի 1)
a Տես այս դասի «Բացահայտիր ավելին» բաժնի վերջին երկու հոդվածները։
-
-
Ինչ է իրագործելու Աստծու ԹագավորությունըՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
ԴԱՍ 33
Ինչ է իրագործելու Աստծու Թագավորությունը
Աստծու Թագավորությունն արդեն իշխում է։ Շուտով այն մեծ փոփոխություններ է անելու երկրի վրա։ Տեսնենք, թե ինչ դրական փոփոխություններ են սպասվում Աստծու Թագավորության կառավարման ներքո։
1. Աստծու Թագավորությունն ինչպե՞ս է վերականգնելու խաղաղությունն ու արդարությունը երկրի վրա
Հիսուսը՝ Աստծու Թագավորության Թագավորը, Արմագեդոնի ժամանակ կործանելու է չար մարդկանց ու բոլոր կառավարությունները (Հայտնություն 16։14, 16)։ Այդ ժամանակ կկատարվի հետևյալ աստվածաշնչյան խոստումը. «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի» (Սաղմոս 37։10)։ Թագավորության միջոցով Հիսուսը խաղաղություն ու արդարություն կհաստատի ողջ երկրի վրա (կարդա Եսայիա 11։4)։
2. Ինչպիսի՞ն կլինի կյանքը, երբ երկրի առնչությամբ Աստծու կամքը իրագործվի
Աստծու Թագավորության ներքո «արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։ Պատկերացրու մի աշխարհ, որտեղ բոլորն արդարությամբ են վարվում, սիրում են Եհովային ու միմյանց, ոչ ոք չի հիվանդանում, և բոլորն ապրում են հավիտյան։
3. Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը չար մարդկանց կործանումից հետո
Չար մարդկանց կործանումից հետո Հիսուսը թագավորելու է 1 000 տարի։ Այդ ընթացքում նա իր 144 000 թագավորակիցների հետ մարդկանց օգնելու է ազատվել մեղքից և հասնել կատարելության։ Հազարամյակի վերջում երկիրը գեղեցիկ դրախտի է վերածվելու, որի վրա ապրելու են Եհովայի օրենքներին հնազանդվող երջանիկ մարդիկ։ Այդ ժամանակ Հիսուսն իշխանությունը կհանձնի իր Հորը՝ Եհովային, և առավել, քան երբևէ, Եհովայի անունը կսրբացվի (Մատթեոս 6։9, 10)։ Կփաստվի, որ Եհովան լավ Ղեկավար է, որը հոգ է տանում իր հպատակների մասին։ Նա կվերացնի Սատանային, դևերին և նրանց, ովքեր կըմբոստանան իր իշխանության դեմ (Հայտնություն 20։7–10)։ Աստծու Թագավորության հաստատած կատարյալ պայմանները հավիտյան կմնան։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Աստված իր Թագավորության միջոցով կիրագործի ապագայի վերաբերյալ տված իր բոլոր խոստումները։
4. Աստծու Թագավորությունը կվերացնի մարդկային կառավարությունները
«Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Իր Թագավորության միջոցով Աստված վերջ կդնի այս անարդարությանը։
Կարդացեք Դանիել 2։44 և 2 Թեսաղոնիկեցիներ 1։6–8 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Եհովան և Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս են վարվելու մարդկային կառավարությունների և նրանց աջակիցների հետ։
Եհովայի և Հիսուսի մասին ստացած գիտելիքներդ ինչպե՞ս են հավաստիացնում, որ նրանք արդարացի և անկողմնակալ կերպով կգործեն։
5. Հիսուսը լավագույն Թագավորն է
Որպես Աստծու Թագավորության Թագավոր՝ Հիսուսը շատ բան է անելու երկրի վրա ապրողների համար։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և տեսեք, թե Հիսուսն ինչպես է արդեն իսկ ցույց տվել, որ մարդկանց օգնելու և՛ ցանկություն, և՛ աստվածատուր զորություն ունի։
Երկրի վրա Հիսուսն իր գործերով ցույց տվեց, թե ապագայում ինչ է իրագործելու Թագավորությունը։ Հատկապես ո՞ր օրհնությունների իրականացմանն ես սպասում։ Կարդացեք համարները, որոնք գրված են այդ օրհնությունների կողքին։
ԵՐԿՐԻ ՎՐԱ ԵՂԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՍՈՒՍԸ
ԵՐԿՆՔԻՑ ՀԻՍՈՒՍԸ
հանդարտեցրեց բնության ուժերը (Մարկոս 4։36–41)
կլուծի շրջակա միջավայրին առնչվող խնդիրները (Եսայիա 35։1, 2)
հրաշքով կերակրեց հազարավորների (Մատթեոս 14։17–21)
կվերացնի սովը (Սաղմոս 72։16)
բուժեց շատերի հիվանդությունները (Ղուկաս 18։35–43)
կատարյալ առողջություն կտա բոլորին (Եսայիա 33։24)
հարություն տվեց մարդկանց (Ղուկաս 8։49–55)
կվերացնի մահը և հարություն կտա մարդկանց (Հայտնություն 21։3, 4)
6. Աստծու Թագավորությունը սքանչելի ապագա կբերի
Աստծու Թագավորությունը լիովին կիրագործի մարդկանց առնչությամբ Աստծու սկզբնական նպատակը, և նրանք հավիտյան կապրեն երկրի վրա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և տեսեք, թե Եհովան ինչպես է իր Որդու՝ Հիսուսի միջոցով իրագործում իր նպատակը։
Կարդացեք Սաղմոս 145։16 և քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան «գոհացնելու է ամեն կենդանի արարածի փափագը»։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Եթե միասնական լինենք, կկարողանանք լուծել աշխարհի խնդիրները»։
Աստծու Թագավորությունն ի՞նչ խնդիրներ է լուծելու, որոնք մարդկային կառավարությունները չեն կարողացել վերացնել։
ԱՄՓՈՓՈՒՄ
Թագավորությունը կիրագործի Աստծու նպատակը։ Այն ամբողջ երկրագունդը դրախտի կվերածի, որի վրա կապրեն լավ մարդիկ, որոնք կերկրպագեն Եհովային հավիտյան։
Վերհիշենք
Աստծու Թագավորությունն ինչպե՞ս է սրբացնելու Եհովայի անունը։
Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Թագավորությունը կիրագործի Աստվածաշնչում գրված Աստծու խոստումները։
Այդ խոստումներից որի՞ն ես անհամբեր սպասում։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ է Արմագեդոնը։
Քննիր, թե ինչ դեպքեր են տեղի ունենալու այն ժամանակահատվածում, որը Հիսուսը կոչել է «մեծ նեղություն» (Մատթեոս 24։21)։
Տես, թե ընտանիքներն ինչպես կարող են միասին խորհրդածել Թագավորության ապագա օրհնությունների շուրջ։
«Բազմաթիվ հարցեր անպատասխան էին մնում» հոդվածից կիմանաս, թե մի քաղաքական ընդդիմադիր ինչպես գտավ իր հարցերի պատասխանները։
«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012 թ. հունվարի 1)
-