Հոբ
Կյանքը կարճատև է+ ու տագնապներով լի+։
2 Ծաղկի պես այն ծլում է ու կտրվում+։
Նա ստվերի+ պես փախչում է և դադարում գոյություն ունենալուց։
3 Քո աչքը հենց նրա վրա ես բացել
Եվ ինձ քեզ հետ դատաստանի+ ես տանում։
4 Ո՞վ կարող է անմաքուրից մաքուր առաջ բերել+.
Ոչ ոք։
Նրա ամիսների թիվը քեզ մոտ է։
Նրա համար վճիռ ես կայացրել, որ այն չխախտի։
6 Հայացքդ նրանից մի կողմ դարձրու, որ նա հանգստանա+,
Մինչև որ վարձու աշխատողի պես հաճույք ստանա իր օրից։
7 Նույնիսկ ծառի համար հույս կա։
Եթե այն կտրվի, դարձյալ շիվեր կտա+,
Եվ նրա ոստերը այլևս չեն վերանա։
8 Եթե նրա արմատը ծերանա հողի մեջ,
Եվ փոշու մեջ նրա կոճղը մեռնի,
Եվ նոր տունկի պես ճյուղ կարձակի+։
10 Բայց մարդը մեռնում է և հաղթված պառկում,
Եվ հողեղեն մարդը շունչը տալիս է. ո՞ւր է նա+։
11 Ջրերը անհետանում են ծովից,
Եվ գետը նվազում ու չորանում է+։
12 Մարդիկ նույնպես պառկում են ու վեր չեն կենում+։
Նրանք չեն արթնանա, մինչև որ երկինքն այլևս չլինի+,
Եվ իրենց քնից նրանք չեն զարթնի+։
13 Երանի՜ թե գերեզմանում* ինձ ծածկեիր+,
Մինչև քո բարկության անցնելը ինձ թաքցնեիր,
Ինձ համար ժամանակ սահմանեիր+ ու հիշեիր ինձ+։
14 Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի+։
Հարկադիր աշխատանքիս* բոլոր օրերում պիտի սպասեմ+,
Մինչև որ իմ ազատումը գա+։
15 Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ+,
Եվ դու կկարոտես քո ձեռքի գործին։
16 Բայց հիմա դու հաշվում ես քայլերս+.
Դու միայն մեղքիս ես ուշադիր նայում+։
17 Անօրենությունս կնքված է պայուսակի մեջ+,
Եվ դու սոսնձում ես հանցանքս։
18 Բայց նույնիսկ լեռը փուլ գալով կանհետանա,
Եվ ժայռը կհեռացվի իր տեղից։
19 Ջուրը քարեր է մաշեցնում,
Նրա հեղեղը լվանում-տանում է երկրի փոշին.
Այդպես դու կործանել ես մահկանացու մարդու հույսը։
20 Դու հավիտյան հաղթում ես նրան, և նա հեռանում է+.
Այլանդակում ես նրա երեսը և ուղարկում նրան։
21 Նրա որդիները պատիվ են ստանում, բայց նա չգիտի այդ մասին+,
Նրանք աննշան են դառնում, բայց նա ուշադրություն չի դարձնում։
22 Սակայն նրա միսը, մինչ իր վրա է, պիտի ցավի,
Եվ նրա հոգին, մինչ իր մեջ է, պիտի սգա»։