Նվագավարին։ Դավթի սաղմոսը։
140 Ազատի՛ր ինձ, ո՛վ Եհովա, չար մարդկանցից+,
Պաշտպանի՛ր ինձ բռնություն գործող մարդուց+։
2 Նրանցից, ովքեր չար բաներ են ծրագրում իրենց սրտում+,
Ովքեր ողջ օրը ինձ վրա են հարձակվում, ինչպես պատերազմում+։
3 Նրանք օձի պես սրում են իրենց լեզուները+,
Եղջերավոր իժի թույն կա նրանց շուրթերի տակ+։ (Սելա)
4 Պահպանի՛ր ինձ, ո՛վ Եհովա, ամբարշտի ձեռքից+,
Պաշտպանի՛ր ինձ բռնություն գործող մարդուց+,
Նրանցից, ովքեր մտադրվել են ոտքերս սահեցնել+։
5 Մեծամիտներն ինձ համար որոգայթ են թաքցրել+
Եվ ցանցի նման ճանապարհի եզրին պարաններ են տարածել+.
Ծուղակներ են պատրաստել ինձ համար+։(Սելա)
6 Ես ասացի Եհովային. «Դու իմ Աստվածն ես+։
Ակա՛նջ դիր, ո՛վ Եհովա, աղաչանքներիս ձայնին»+։
7 Ո՛վ Գերիշխան Տեր+ Եհովա, իմ փրկությա՛ն զորություն+,
Դու պաշտպանեցիր իմ գլուխը կռվի օրը+։
8 Մի՛ գոհացրու, ո՛վ Եհովա, ամբարշտի ցանկությունները+,
Թույլ մի՛ տուր, որ նրա դավադրություններն իրականանան, որպեսզի նա իրեն չմեծարի+։ (Սելա)
9 Ինձ շրջապատողների գլուխները+
Իրենց իսկ շրթունքների չարությամբ թող ծածկվեն+։
10 Թող որ այրվող ածուխներ թափվեն նրանց վրա+։
Թող որ կրակը գցվեն+, ջրով լի փոսերի մեջ նետվեն, որ այլևս չկարողանան վեր ելնել+։
11 Չարախոս մարդը թող չհաստատվի երկրի վրա+։
Բռնություն գործողին թող չարիքը հետապնդի՝ նորից ու նորից հարվածելով նրան+։
12 Գիտեմ, որ Եհովան կպաշտպանի+
Խեղճի դատը, արդարադատություն կգործադրի աղքատների համար+։
13 Արդարև, արդարները կգովեն քո անունը+,
Ուղղամիտները կբնակվեն քո երեսի առաջ+։