Միքիա
6 Լսե՛ք, խնդրեմ, թե ինչ է ասում Եհովան+։ Վե՛ր կացեք, դա՛տ արեք լեռների առաջ, և թող բլուրները լսեն ձեր ձայնը+։ 2 Լսե՛ք Եհովայի դատական գործը, ո՛վ լեռներ, և դուք, հաստատություննե՛ր ու երկրի հիմքե՛ր+, որովհետև Եհովան իր ժողովրդի հետ դատական գործ ունի, և նա վիճելու է Իսրայելի հետ+։
3 «Ո՛վ իմ ժողովուրդ+, ի՞նչ եմ արել քեզ։ Ինչո՞վ եմ հոգնեցրել քեզ+։ Վկայի՛ր իմ դեմ+։ 4 Ես հանեցի քեզ Եգիպտոսի երկրից+ և փրկագնեցի քեզ ստրուկների տնից+։ Ես քո առջևից ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին+։ 5 Ո՛վ իմ ժողովուրդ, հիշի՛ր+, խնդրում եմ, թե Մովաբի թագավոր Բաղակը ինչ ծրագրեց+, և թե Բեորի որդի Բաղաամը ինչ պատասխանեց նրան+։ Հիշի՛ր, թե ինչ եղավ Սատիմից+ մինչև Գաղգաղա+ ընկած ճանապարհին, որպեսզի Եհովայի արդար գործերը հայտնի դառնային»+։
6 Եհովայի առաջ ինչո՞վ գնամ+, ինչո՞վ խոնարհվեմ բարձունքում բնակվող Աստծու առաջ+։ Նրան ընդառաջ գնամ ողջակեզներո՞վ+, մի տարեկան հորթերո՞վ։ 7 Մի՞թե Եհովան կհաճի հազարավոր խոյերի, տասնյակ հազարավոր յուղի հեղեղների+։ Իմ անդրանիկ որդուն տա՞մ իմ ապստամբության համար, իմ որովայնի պտուղը՝ իմ հոգու մեղքի համար+։ 8 Նա ասել է քեզ, ո՛վ մարդ, թե ինչ է բարին+։ Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց+, բարություն*+ սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ+ քայլելուց+, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից։
9 Եհովայի ձայնը քաղաքին է ուղղված+, և իմաստություն ունեցողը կվախենա քո անունից+։ Լսե՛ք գավազանին և նրան նշանակողին+։ 10 Ամբարշտի տանը դեռ կա՞ն ամբարշտության գանձեր+ և պակասեցրած արդու, ինչը դատապարտելի է։ 11 Մի՞թե կարող եմ մաքուր լինել անարդար կշեռքով և խարդախ կշռաքարերով լցված պայուսակով+։ 12 Նրա հարուստները բռնությամբ են լցված, նրա բնակիչները սուտ են խոսում+, և նրանց բերանում նենգ լեզու կա+։
13 «Ուստի հարվածներ հասցնելով՝ քեզ հիվանդ կդարձնեմ+, և դու կամայանաս քո մեղքերի պատճառով+։ 14 Դու կուտես, բայց չես կշտանա, և ներսդ դատարկ կլինի+։ Իրերդ կտանես մի ապահով տեղ, բայց չես կարողանա դրանք պահպանել. ես դրանք սրի կմատնեմ+։ 15 Դու սերմ կցանես, բայց չես հնձի։ Ձիթապտուղ կճմլես, բայց յուղով չես օծվի, նաև խաղողից քաղցր գինի կստանաս, բայց չես խմի+։ 16 Քանի որ դուք պահում եք Ամրիի+ կանոնները, կատարում եք Աքաաբի տան բոլոր գործերը+ ու քայլում եք նրանց խորհուրդներով+, դրա համար ձեզ զարհուրելի տեսարան կդարձնեմ, և մարդիկ զարմանքից կսուլեն՝ նայելով քաղաքի բնակիչներին+։ Եվ դուք կկրեք ժողովուրդների նախատինքը»+։