2 Սամուել
Աքիտոփէլի խորամանգ խորհուրդը փչանում է։ Նորա խայտառակ մահը։
17 Եւ Աքիտոփէլն ասեց Աբիսողոմին. Թող տասնեւերկու հազար մարդ ընտրեմ եւ վեր կենամ այս գիշեր Դաւիթին հալածեմ։ 2 Եւ ես կ’հարձակուեմ նորա վերայ քանի որ նա յոգնած եւ ձեռքերը թուլացած է, եւ նորան կը վախեցնեմ, եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը կ’փախչէ, եւ կ’զարկեմ մինակ թագաւորին։ 3 Իսկ բոլոր ժողովուրդը կ’դարձնեմ քեզ մօտ. բոլորի դարձածին պէս է այն մարդը որին դու որոնում ես. բոլոր ժողովուրդը հանդարտ կ’լինի։ 4 Եւ այս խօսքը ուղիղ երեւեցաւ Աբիսողոմի աչքին եւ Իսրայէլի բոլոր ծերերի աչքին։
5 Եւ Աբիսողոմն ասեց. Արախացի Քուսիին էլ կանչեցէք, որ լսենք թէ նորա բերանումն ինչ կայ։ 6 Եւ Քուսին Աբիսողոմի մօտ եկաւ, եւ Աբիսողոմն ասեց նորան այսպէս թէ Այս բանի պէս է ասել Աքիտոփէլը. նորա խօսքը անե՞նք թէ ոչ. դու խօսիր։ 7 Եւ Քուսին ասեց Աբիսողոմին. Աքիտոփէլի այս անգամ տուած խորհուրդը լաւ չէ. 8 Եւ Քուսին ասեց. Դու գիտես քո հօրը եւ նորնա մարդկանցը որ զօրաւոր եւ դառնոգի են՝ դաշտումը ձագերը կորցրած արջի նման. եւ քո հայրը պատերազմի մարդ է, եւ գիշերը չի մնալ ժողովրդի հետ։ 9 Ահա նա հիմա թաք է կացել կամ փոսերի մէկում կամ մի ուրիշ տեղ. եւ եթէ լինի որ սկզբում նորանցից ոմանք ընկնեն, այն ժամանակ լսողը որ լսեց՝ ասելու է թէ կոտրուել է Աբիսողոմի ետեւից գնացող ժողովուրդը։ 10 Եւ ինքը քաջազունն էլ՝ որի սիրտը առիւծի սրտի պէս է, բոլորովին կ’թուլանայ. որովհետեւ բոլոր Իսրայէլը գիտէ որ քո հայրը զօրաւոր է եւ նորա հետ եղողոներն էլ ուժով մարդիկ են։ 11 Բայց ես խորհուրդ եմ տալիս. ժողովուիր քեզ վերայ Դանից մինչեւ Բերսաբէէ՝ ինչպէս որ ծովի եզերքի աւազը շատ է. եւ դու էլ անձամբ նորանց մէջ գնաս։ 12 Այն ժամանակ նորա վերայ կ’գնանք այն տեղերի մէկում, ուր որ կ’գտնուի, եւ բանակ կ’տանք նորա դէմ ինչպէս որ ցօղն իջնում է երկրի վերայ. եւ նորանից եւ նորան հետ եղող բոլոր մարդկանցից մէկն էլ չի պրծնիլ։ 13 Բիայց եթէ նա մի քաղաքի մէջ հաւաքուելու լինի, այն ժամանակ բոլոր Իսրայէլն այն քաղաքի վերայ չուաններ կ’տանի, եւ նորան քաշ կ’տանք մինչեւ հեղեղատը մինչեւ որ այնտեղ մի քարի կտոր էլ չ’գտնուի։ 14 Եւ Աբիսողոմն եւ Իսրայէլի բոլոր մարդիկն ասեցին. Արաքացի Քուսիի խորհուրդը լաւ է քան թէ Աքիտոփէլի խորհուրդը։
15 Եւ Տէրը հրամայել էր, որ Աքիտոփէլի լաւ խորհուրդը ցրվուի, որպէս զի Տէրը Աբիսողոմի վերայ չարիք բերէ։ 16 Եւ հիմա շուտով մարդ ուղարկեցէք եւ իմացրէք Դաւիթին ասելով թէ Աիշերը անապատի դաշտերումը մի մնար, այլ անցիր գնա, որ կորուստ չ’լինի թագաւորի եւ նորա հետ եղող բոլոր ժողովրդի համար։ 17 Եւ Յովնաթանն ու Աքիմաասը կանգնել էին Ռովգելի աղբիւրի մօտ. եւ աղախինը գնաց եւ նորանց պատմեց. եւ նորանք էլ գնացին եւ Դաւիթ թագաւորին պատմեցին. որովհետեւ չէին կարողանում երեւալ որ քաղաքը մտնեն։ 18 Եւ մի պատանի տեսաւ նորանց եւ պատմեց Աբիսողոմին. եւ նորանք երկուսը շուտով գնացին մտան մի Բաւուրիմցի մարդի տուն. եւ նա մի հոր ունէր իր գաւիթումը, եւ նորանք այնտեղ իջան։ 19 Եւ կինը ծածկոցն առաւ հորի բերանին փռեց եւ նորա վերայ ձաւար տարածեց, որ մի բան չ’իմացուեցաւ։ 20 Եւ Աբիսողոմի ծառաները գնացին այն կնկայ մօտ՝ նորնա տունը եւ ասեցին. Ո՞ր են Աքիմաասը եւ Յովնաթանը. եւ կինն ասեց նորանց. Անց կացան ջրի առուակովը. իսկ նորան չ’գտան եւ ետ դառան Երուսաղէմ։ 21 Եւ եղաւ երբորն որանք գանցել էին, սորանք դուրս եկան հորիցը ու գնացին եւ պատմեցին Դաւիթ թագաւորին, եւ ասեցին Դաւիթին. Վեր կարէք շուտով ջրովն անց կացէք, որովհետեւ Աքիտոփէլն այսպէս է խորհուրդ տուել ձեր մասին։ 22 Եւ վեր կացաւ Դաւիթը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը եւ անց կացաւ Յորդանանովը. եւ մինչեւ առաւօտեան լոյսը մէկը չ’մնաց որ Յորդանանովն անցած չ’լինէր։
23 Եւ Աքիտոփէլը տեսաւ որ իր խուրհուրդը չ’կատարուեցաւ, էշը համետեց եւ վեր կացաւ ու գնաց իր տունը իր քաղաքը, եւ իր տան հմար պատուէր տուաւ, ու իրան խեղդեց ու մեռաւ, եւ թողուցեւ իր հօր գերեզանումը։
24 Իսկ Դաւիթը հասաւ Մանայիմ. Եւ Աբիսողոմն անցաւ Յորդանանովը ինքը եւ Իսրայէլի ամեն մարդիկը նորա հետ։ 25 Եւ Աբիսողոմն Ամեսայիին զօրքի վերայ դրաւ Յովաբի փոխանակ, բայց Ամեսային մի մարդի որդի էր որի անունն էր Յոթոր՝ Իսրայէլացի*, որն որ առել էր Յովաբի մայր՝ Շարուհեայի քոյրՆաասի աղջիկ Աբիգեային։ 26 Եւ Իսրայէլն ու Աբիսողմը բանակ տուին Գաղաադի երկրումը։
27 Եւ եղաւ հենց որ Դաւիթը հասաւ Մանայիմ, Նաասի որդի Սոբին Ամմոնի որդկանց Ռաբբայիցը եւ Ամիէլի մրդի Մաքիրը Լադաբարիցը, եւ Գաղաադացի Բերզելին Ռովգելիմիցը 28 Անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալիւր եւ հեղի, եւ բակլայ, ոսպ եւ հեղի, 29 Եւ մեղր եւ կոգի եւ ոչխարներ եւ կովի պանիր բերին Դաւիթին եւ նորա հետ եղող ժողովրդին ուտելու. որովհետեւ ասում էին. Ժողովուրդը անապատումը սոված, յոգնած եւ ծարաւ կ’լինի։