13 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Անպատճառ պահեք Շաբաթի մասին իմ տված օրենքը,+ քանի որ դա սերնդեսերունդ նշան է իմ ու ձեր միջև: Այն ձեզ կհիշեցնի, որ ես՝ Եհովաս, ընտրել եմ ձեզ, որ իմ հատուկ ժողովուրդը լինեք:*
23 Թող ինքը՝ խաղաղություն տվող* Աստվածը, ամբողջությամբ սրբագործի* ձեզ՝ իրեն ծառայելու համար: Եղբայրնե՛ր, թող ձեր ոգին, կյանքն* ու մարմինը ամեն ինչում մաքուր ու անարատ մնան մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության ժամանակ:+
13 Իսկ ձեզ համար, Եհովայի կողմից սիրվա՛ծ եղբայրներ, մենք պարտավորված ենք զգում միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն: Չէ՞ որ դուք հավատացիք ճշմարտությանը, և դրա համար էլ Աստված, իր ոգով սրբագործելով,* հենց սկզբից ընտրեց ձեզ+ փրկության համար:+