Օսեե
1 Սա է Եհովայի խոսքը, որ նա Բեերիի որդի Օսեեի* միջոցով հաղորդեց Հուդայի թագավորներ+ Օզիայի,+ Հովաթամի,+ Աքազի+ ու Եզեկիայի+ օրոք և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝+ Հովասի+ որդու օրերում: 2 Երբ Եհովան սկսեց իր խոսքը հաղորդել Օսեեի միջոցով, Եհովան նրան ասաց. «Գնա՛, ամուսնացի՛ր մի կնոջ հետ, որը կսկսի անբարոյականություն* անել և դրա հետևանքով երեխաներ կունենա, որովհետև այս երկրի ժողովուրդը, անբարոյականություն անելով,* լիովին հեռացել է Եհովայից»:+
3 Օսեեն գնաց ու ամուսնացավ Գոմերի՝ Դաբելայիմի աղջկա հետ: Նա հղիացավ և որդի ծնեց նրա համար:
4 Եհովան ասաց Օսեեին. «Նրա անունը Հեզրայել* դիր, որովհետև կարճ ժամանակ հետո ես Հեուի+ արքայատոհմին* պատասխանատվության կկանչեմ Հեզրայելի արյունահեղությունների համար և վերջ կդնեմ Իսրայելի տան թագավորական իշխանությանը:+ 5 Այդ օրը Հեզրայելի հովտում* կկոտրեմ Իսրայելի աղեղը»:
6 Գոմերը կրկին հղիացավ ու մի աղջիկ ունեցավ: Աստված ասաց Օսեեին. «Նրա անունը Լորուհամա* դիր, որովհետև այլևս գթություն ցույց չեմ տա+ Իսրայելի տան հանդեպ և անպայման կվռնդեմ նրանց:+ 7 Բայց Հուդայի տան հանդեպ գթասիրտ կլինեմ+ և կփրկեմ նրանց. ես՝ նրանց Աստված Եհովաս,+ կփրկեմ ոչ թե աղեղով, սրով, պատերազմով, ձիերով ու ձիավորներով, այլ իմ զորությամբ»:+
8 Երբ Գոմերը կաթից կտրեց Լորուհամային, նորից հղիացավ ու մի որդի ունեցավ: 9 Աստված ասաց Օսեեին. «Նրա անունը Լոամմի* դիր, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես ձեր Աստվածը չեմ:
10 Սակայն հետո իսրայելացիների* թիվը ծովի ավազի չափ կլինի, որը հնարավոր չէ չափել կամ հաշվել,+ և որտեղ նրանց ասվեց՝ «Դուք իմ ժողովուրդը չեք»,+ այնտեղ նրանց կասվի՝ «Դուք կենդանի Աստծու որդիներն եք»:+ 11 Հուդայի ժողովուրդը և Իսրայելի ժողովուրդը կմիավորվեն,+ իրենց համար մի առաջնորդ կընտրեն և դուրս կգան այն երկրից:* Դա մեծ օր կլինի Հեզրայելի համար»:+