Նեեմիա
13 Այդ ժամանակ* ժողովրդի առաջ բարձրաձայն ընթերցվեց Մովսեսի գիրքը,+ որտեղ գրված էր, որ ոչ մի ամմոնացի ու մովաբացի+ երբևէ չպետք է ճշմարիտ Աստծու ժողովի մաս կազմի,+ 2 որովհետև նրանք հաց ու ջրով չէին դիմավորել իսրայելացիներին, դեռ մի բան էլ վարձել էին Բաղաամին, որ անիծի նրանց:+ Սակայն մեր Աստված անեծքը օրհնության էր փոխել:+ 3 Հենց որ Իսրայելի ժողովուրդը լսեց Օրենքը, սկսեց իրենից զատել օտար ծագում ունեցողներին:*+
4 Աստծու տան*+ պահեստասենյակների* պատասխանատուն Ելիասիբ քահանան էր՝+ Տուբիայի+ ազգականը: 5 Ելիասիբը Տուբիային հատկացրել էր մի մեծ պահեստասենյակ, որտեղ մինչ այդ պահվում էին հացի ընծան, կնդրուկը,* զանազան պիտույքներ և ղևտացիների,+ երգիչների ու դռնապանների համար նախատեսված հացահատիկի, գինու և յուղի+ տասանորդը, ինչպես նաև քահանաների համար արվող նվիրաբերությունը:+
6 Այդ ողջ ընթացքում ես Երուսաղեմում չէի, քանի որ Բաբելոնի թագավոր Արտաքսերքսեսի+ իշխանության 32-րդ տարում+ վերադարձել էի թագավորի մոտ: Որոշ ժամանակ անց մեկնելու թույլտվություն խնդրեցի թագավորից: 7 Գալով Երուսաղեմ՝ իմացա, թե ինչ ահավոր բան էր արել Ելիասիբը.+ ճշմարիտ Աստծու տան գավիթում պահեստասենյակ էր հատկացրել Տուբիային:+ 8 Դա ինձ բոլորովին դուր չեկավ, ուստի Տուբիայի ողջ կահ-կարասին պահեստասենյակից դուրս շպրտեցի: 9 Այնուհետև կարգադրեցի մաքրել պահեստասենյակները և իրենց տեղը վերադարձրի ճշմարիտ Աստծու տան պիտույքները,+ հացի ընծան և կնդրուկը:+
10 Նաև իմացա, որ ղևտացիներին+ չէին տրվում իրենց հասանելիք բաժինները,+ այդ պատճառով բոլոր ղևտացիներն ու երգիչները, որ պետք է անեին ծառայությունը, թողել-գնացել էին իրենց արտերում աշխատելու:+ 11 Ուստի ես նախատեցի ղեկավար պաշտոնյաներին՝+ ասելով. «Ինչո՞ւ է ճշմարիտ Աստծու տունը անուշադրության մատնվել»:+ Հետո հավաքեցի ղևտացիներին ու նորից նշանակեցի նրանց իրենց ծառայությանը: 12 Եվ ամբողջ Հուդան հացահատիկի, գինու և յուղի տասանորդը+ բերեց պահեստասենյակներ:+ 13 Սելեմիա քահանային, գրագիր* Սադոկին ու ղևտացի Փադայիային նշանակեցի պահեստասենյակների պատասխանատուներ, իսկ Զաքուրի որդի Հանանին՝ Մաթանիայի թոռանը՝ նրանց օգնական, քանի որ նրանք հայտնի էին որպես վստահելի մարդիկ: Նրանց պարտականությունն էր իրենց եղբայրներին բաշխել նրանց հասանելիք մթերաբաժինը:
14 Ո՜վ իմ Աստված, հիշիր իմ այս արածները,+ մի՛ մոռացիր այն ամենը, որ հավատարիմ սիրուց մղված՝ արեցի քո տան և այնտեղ կատարվող ծառայությունների համար:+
15 Այդ օրերին նկատեցի, որ Հուդայում մարդիկ Շաբաթ+ օրով հնձաններում խաղող էին ճմլում, հացահատիկի խրձեր էին բարձում էշերին, նաև գինի, խաղող, թուզ և ամեն տեսակ ապրանք էին բերում Երուսաղեմ: Ես սաստեցի նրանց՝ ասելով, որ այդ օրը ապրանք չվաճառեն:*+ 16 Երուսաղեմում բնակվող տյուրոսցիներն էլ ձկներ ու ամեն տեսակ ապրանք էին ներկրում և Շաբաթ օրով+ վաճառում Երուսաղեմի բնակիչներին և Հուդայի ժողովրդին: 17 Ուստի ես նախատեցի Հուդայի իշխանավորներին՝ ասելով. «Այս ի՜նչ անօրենություն եք անում, ինչո՞ւ եք պղծում Շաբաթը: 18 Ձեր հայրերն էլ այդպես արեցին, դրա համար էլ մեր Աստված այս արհավիրքները բերեց մեզ ու մեր քաղաքի վրա: Իսկ հիմա դուք, Շաբաթը+ պղծելով, ավելի եք բորբոքում նրա ցասումն Իսրայելի դեմ»:
19 Ապա կարգադրեցի, որ նախքան մութն ընկնելը, քանի դեռ չէր սկսել Շաբաթը, Երուսաղեմի դարպասները փակեն, և ասացի, որ չբացեն մինչև Շաբաթ օրվա վերջը: Իմ օգնականներից* մի քանիսին կանգնեցրի դարպասների մոտ, որ Շաբաթ օրով ոչ մի ապրանք ներս չբերվի: 20 Այդ պատճառով էլ առևտրականները և ամեն տեսակ ապրանք վաճառողները մեկ-երկու անգամ գիշերը Երուսաղեմից դուրս մնացին: 21 Ես էլ սաստեցի նրանց ու ասացի. «Ինչո՞ւ եք պարսպի մոտ գիշերում: Եթե մի անգամ էլ այդպես անեք, արդեն ուժով կվռնդեմ ձեզ»: Այդուհետ նրանք այլևս Շաբաթ օրով չէին գալիս:
22 Ես ղևտացիներին պատվիրեցի, որ կանոնավորաբար մաքրագործվեն ու գան դարպասները հսկելու, որ Շաբաթ օրը չպղծվի:+ Ո՜վ իմ Աստված, իմ այս արածն էլ հիշիր և գթասիրտ եղիր իմ հանդեպ. չէ՞ որ քո սերն անսահման ու անփոփոխ է:+
23 Այդ օրերին նաև իմացա, որ որոշ հրեաներ ամուսնացել էին ազոտոսցի,+ ամմոնացի և մովաբացի+ կանանց հետ:+ 24 Նրանց զավակների մի մասը խոսում էր ազոտոսցիների լեզվով, մյուս մասն էլ՝ այլ ժողովուրդների լեզուներով, բայց հրեաների լեզվով ոչ ոք չէր կարողանում խոսել: 25 Ես նախատեցի այդ մարդկանց, նախազգուշացրի, որ Աստծու դատաստանին կարժանանան, նրանցից ոմանց ծեծել տվեցի,+ մազերը* փետեցի և Աստծով երդվել տվեցի՝ ասելով. «Ձեր աղջիկներին նրանց որդիներին կնության չտաք և նրանց աղջիկներին ձեր որդիների համար հարս չբերեք:+ 26 Չէ՞ որ հենց այսպիսի բան արեց Իսրայելի Սողոմոն թագավորը, որ մեղք գործեց: Բազում ազգերի մեջ նրա պես թագավոր չկար:+ Նրա Աստվածը սիրում էր նրան+ և Իսրայելի ողջ ժողովրդի վրա թագավոր էր նշանակել: Բայց օտար կանայք նույնիսկ նրան մեղքի մեջ գցեցին:+ 27 Ինչպե՞ս կարող եք անամոթաբար այդպիսի չարիք գործել և օտար կանանց հետ ամուսնանալով՝ անհավատարիմ գտնվել մեր Աստծու հանդեպ»:+
28 Ես իմ մոտից վռնդեցի քահանայապետ Ելիասիբի+ որդու՝ Հոիադայի+ որդիներից մեկին, քանի որ նա օրոնացի Սանաբաղատի+ աղջկա հետ էր ամուսնացել:
29 Ո՜վ իմ Աստված, հիշիր նրանց արածները, թե ինչպես պղծեցին քահանայությունը և քահանաների+ ու ղևտացիների հետ կապած քո ուխտը:+
30 Ես մաքրագործեցի նրանց՝ ազատելով օտարների ապականիչ ազդեցությունից, և քահանաներին ու ղևտացիներին ծառայության նշանակեցի՝ ամեն մեկին իր պարտականությանը:+ 31 Նաև միջոցներ ձեռնարկեցի, որ կանոնավորաբար փայտ մատակարարվի,+ և բերվեն առաջին բերքի պտուղները: