Ամբակում
1 Ամբակում* մարգարեին տեսիլքի միջոցով հաղորդված խոսքը.
2 Ո՜վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես:+
Ինչքա՞ն պիտի օգնության կանչեմ, որ փրկես բռնությունից, և դու չմիջամտես:+
3 Ինչո՞ւ ես ինձ չարիքի ականատես դարձրել:
Եվ ինչո՞ւ ես հանդուրժում կեղեքումը:
Ինչո՞ւ եմ բռնություն ու կործանում տեսնում,
Ինչո՞ւ են այսքան շատ վեճեր ու ընդհարումներ լինում:
4 Օրենքը կորցրել է իր ուժը,
Ու երբեք արդարադատություն չի իրականացվում:
Անօրենը շրջապատել է արդարին,
Այդ պատճառով արդարադատությունը խեղաթյուրվում է:+
5 «Նայե՛ք ազգերին և տեսե՛ք,
Մեծ զարմանքով նայե՛ք ու ապշահա՛ր եղեք,
Որովհետև ձեր օրերում մի այնպիսի բան է լինելու,
Որի մասին եթե ասեին ձեզ, չէիք հավատա:+
6 Ահա ես ոտքի եմ հանում դաժան ու պոռթկուն մի ազգի՝ քաղդեացիներին,+
Որոնք սլանում են երկրի լայնարձակ տեղերով,
Որ տիրանան իրենց չպատկանող բնակատեղերին:+
7 Նրանք վախազդու են և զարհուրելի:
Նրանք արդարության իրենց չափանիշներն ու իրենց իշխանությունն են հաստատում:+
Նրանց մարտական ձիերը քառատրոփ առաջ են սլանում:
Նրանց ձիերը գալիս են հեռվից,
Նրանք սուրում են, ինչպես արծիվը որսի վրա:+
9 Բոլորը գալիս են կռվելու փափագով:+
Միասին առաջ ընթանալիս նրանք նման են արևելյան քամու,+
Նրանք ավազի չափ գերիներ են վերցնում:
Նա ծիծաղում է ամեն ամրության վրա,+
Հողաթմբեր է կանգնեցնում և գրավում դրանք:
11 Ապա քամու պես առաջ է շարժվում և անցնում երկրի միջով:
12 Մի՞թե դու հավերժական չես, ո՛վ Եհովա:+
Ո՛վ իմ Աստված, իմ Սո՛ւրբ, դու չես մահանում:*+
Ո՛վ Եհովա, դու նշանակեցիր նրան՝ քո դատաստանն իրագործելու համար,
13 Քո աչքերը չափազանց մաքուր են, ուստի չեն կարող նայել չարիքին,
Եվ դու չես կարող հանդուրժել չարությունը:+
14 Ինչո՞ւ ես մարդուն դարձնում ծովի ձկների պես,
Ծովային կենդանիների, որոնք իրենց վրա իշխող չունեն:
Այդ պատճառով նա ուրախությունից ցնծում է:+