Ասափի+ երգը:
83 Ո՛վ Աստված, մի՛ լռիր,+
Ո՛վ Ամենազոր, լուռ մի՛ մնա, ձեռքերդ ծալած մի՛ նայիր:
2 Տես՝ քո թշնամիները գլուխ են բարձրացնում,+
Քեզ ատողները մեծամտությամբ են գործում:
3 Քո ժողովրդի դեմ խորամանկորեն դավեր են նյութում,
Քեզ համար թանկ մարդկանց դեմ դավադրություն են կազմակերպում:
4 Նրանք ասում են. «Եկեք բնաջնջենք նրանց ողջ ազգը,+
Որ հավիտյան մոռացվի Իսրայելի անունը»:
5 Նրանք դաշինք են կազմել քո դեմ դուրս գալու համար
Եվ ծրագիր են մշակում միասնաբար.+
6 Եդոմացիներն ու իսմայելացիները,
Մովաբացիներն+ ու հագարացիները,+
7 Գեբալը, Ամմոնն+ ու Ամաղեկը,
Փղշտացիներն+ ու Տյուրոսի բնակիչները:+
8 Նրանց է միացել նաև Ասորեստանը:+
Ղովտի որդիներին+ աջակցում են ազգերը: (Սելա)
9 Նրանց պարտության մատնիր, ինչպես Մադիանին,+
Ինչպես Սիսարային ու Հաբինին՝ Կիսոն հեղեղատում:+
10 Նրանք Ենդորում+ բնաջինջ եղան,
Հողի համար գոմաղբ դարձան:
11 Նրանց մեծամեծների հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր Օրեբի և Զեբի հետ,+
Նրանց իշխանների հետ՝ ինչպես Զեբեեի և Սալմանայի հետ,+
12 Քանի որ նրանք ասացին.
«Եկեք տիրանանք Աստծու բնակության երկրին»:
13 Ո՛վ Աստված, թող նրանք նմանվեն գլորվող տատասկափշի,+
Քամուց քշված ծղոտի:
14 Ինչպես կրակն է հրդեհում ողջ անտառը,
Ինչպես բոցավառ հուրն է խանձում լեռները,+
15 Այդպես հալածիր նրանց քո մրրիկով+
Եվ սարսափեցրու քո փոթորկով:+
16 Անպատվությամբ ծածկիր նրանց երեսը,
Որ նրանք, ո՛վ Եհովա, կանչեն քո անունը:
17 Թող նրանք առհավետ ամոթով մնան ու սարսափեն,
Թող խայտառակվեն ու կործանվեն:
18 Թող մարդիկ իմանան, որ դու, ում անունը Եհովա է,+
Ամբողջ երկրին տիրող միակ Բարձրյալն ես:+