2 Հովհաննես
1 Ես՝ տարեցս,* գրում եմ ընտրյալ տիկնոջը և նրա զավակներին, որոնց անկեղծորեն սիրում եմ, և ոչ միայն ես եմ սիրում, այլև բոլոր նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը: 2 Մենք սիրում ենք ձեզ, քանի որ ճշմարտությունը մեր սրտերում է, և այն ընդմիշտ մեզ հետ կմնա: 3 Ճշմարտության և սիրո հետ մեկտեղ մենք կունենանք անզուգական բարություն, գթասրտություն և խաղաղություն Աստծուց՝ Հորից, և Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց:
4 Ես շատ եմ ուրախացել՝ իմանալով, որ քո զավակներից ոմանք ճշմարտության համաձայն են ապրում,+ ինչպես որ Հայրը պատվիրել է մեզ: 5 Ուստի հիմա, ո՛վ տիկին, խնդրանքս է, որ պահենք միմյանց սիրելու մասին պատվիրանը: (Գրածս նոր պատվիրան չէ. այն ունեցել ենք հենց սկզբից):+ 6 Իսկ սիրել նշանակում է ապրել նրա պատվիրանների համաձայն:+ Ուրեմն շարունակեք սիրո ճանապարհով քայլել. սա այն պատվիրանն է, որը սկզբից ևեթ լսել եք: 7 Բանն այն է, որ շատ խաբեբաներ են հայտնվել աշխարհում.*+ նրանք չեն ընդունում, որ Հիսուս Քրիստոսը մարմնով է եկել:+ Նրանք են խաբեբաներն ու հակաքրիստոսները:+
8 Զգույշ եղեք, որ մեր աշխատանքի արդյունքը ջուրը չգցեք, այլ որ ստանաք ամբողջ վարձատրությունը:+ 9 Ցանկացած մեկը, ով կառչած չի մնում Քրիստոսի ուսմունքին, այլ դրանից այն կողմ է անցնում, Աստծու հավանությունը չունի:+ Իսկ ով կառչած է մնում այդ ուսմունքին, ունի թե՛ Հոր և թե՛ Որդու հավանությունը:+ 10 Եթե մեկը գալիս է ձեզ մոտ ու այդ ուսմունքին ներդաշնակ բաներ չի սովորեցնում, նրան ձեր տուն մի՛ ընդունեք+ ու մի՛ բարևեք, 11 որովհետև ով նրան բարև տա, մասնակից կլինի նրա չար գործերին:
12 Թեև շատ բաներ ունեմ ձեզ ասելու, սակայն չեմ ուզում թուղթ ու թանաքով անել դա: Հույս ունեմ ձեզ մոտ գալ ու երես առ երես խոսել ձեզ հետ, որպեսզի ձեր ուրախությունը լիարժեք լինի:
13 Քեզ բարևներ են ուղարկում քո ընտրյալ քրոջ զավակները: