15 Մեղմ պատասխանը հանդարտեցնում է ցասումը,+
Իսկ կոպիտ խոսքը բարկություն է բորբոքում:+
2 Իմաստունների լեզուն գիտելիքներն օգտագործում է ի բարին,+
Սակայն հիմարների բերանից հիմարություն է բխում:
3 Եհովայի աչքերն ամենուր են.
Դրանք դիտում են թե՛ չարերին, թե՛ բարիներին:+
4 Մեղմ լեզուն կյանքի ծառ է,+
Բայց խեղաթյուրված խոսքերը հուսալքում են:
5 Հիմարը արհամարհում է իր հոր խրատը,+
Բայց խորագետն ընդունում է դիտողությունը:+
6 Արդարի տանը մեծ հարստություն կա,
Բայց չարագործի եկամուտը խնդրի մեջ է գցում իրեն:+
7 Իմաստունների շուրթերը գիտելիքներ են տարածում,+
Բայց հիմարների սիրտը այդպիսին չէ:+
8 Չար մարդկանց զոհաբերությունը գարշելի է Եհովայի համար,+
Բայց ուղղամիտների աղոթքը հաճելի է նրան:+
9 Եհովայի համար գարշելի է չարագործի բռնած ուղին,+
Բայց արդարությանը հետամուտ լինողին Նա սիրում է:+
10 Ճիշտ ուղուց հեռացողի համար խրատը տհաճ է,+
Բայց խրատն ատողը կմահանա:+
11 Գերեզմանը՝ փտության վայրը, բաց է Եհովայի առաջ,+
Առավել ևս՝ մարդկանց սրտերը:+
12 Ծաղրողն իրեն դիտողություն անողին չի սիրում:+
Իմաստունների հետ նա չի խորհրդակցի:+
13 Սրտի ուրախությունից մարդու երեսը փայլում է,
Բայց սրտի ցավից ոգին փշրվում է:+
14 Հասկացող սիրտը գիտելիք է փնտրում,+
Բայց հիմարների բերանը հիմարությամբ է սնվում:+
15 Տառապող մարդու բոլոր օրերը մռայլ են,+
Բայց ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է:+
16 Ավելի լավ է քիչ ունենալ, բայց վախենալ Եհովայից,+
Քան մեծ հարստություն ունենալ, բայց հանգիստ չունենալ:+
17 Ավելի լավ է բանջարեղենով կերակուր ուտել սիրո մթնոլորտում,+
Քան պարարտ ցուլ՝ ատելության մթնոլորտում:+
18 Բռնկվող մարդը կռիվ է հրահրում,+
Բայց նա, ով չի շտապում բարկանալ, հանդարտեցնում է վեճը:+
19 Ծույլի ճանապարհը փշերով է պատված,+
Բայց ուղղամիտների ճանապարհը հարթ է:+
20 Իմաստուն որդին ուրախացնում է հորը,+
Իսկ հիմարը արհամարհում է իր մորը:+
21 Հիմարությունը ուրախացնում է անխոհեմ մարդուն,+
Իսկ խորաթափանցը ուղիղ ճանապարհով է գնում:+
22 Առանց խորհրդակցության՝ ծրագրերը ձախողվում են,
Բայց երբ խորհրդատուները շատ են, հաջողություն է լինում:+
23 Մարդը ուրախանում է, երբ ճիշտ պատասխան է տալիս,+
Եվ որքա՜ն լավ է, երբ խոսքը ճիշտ ժամանակին է ասվում:+
24 Հասկացողություն ունեցող մարդը գնում է կյանքի ճանապարհով՝
Մի ուղով, որը դեպի վեր է տանում+
Ու հեռացնում է նրան գերեզմանից:+
25 Գոռոզների տունը Եհովան կկործանի,+
Բայց այրու տարածքի սահմանները կպահպանի:+
26 Եհովան ատում է չարագործի ծրագրերը,+
Բայց լավ խոսքերը հաճելի են նրան:+
27 Անազնիվ ճանապարհով եկամուտ ձեռք բերողը փորձանք է բերում իր տան վրա,+
Բայց կաշառք ատողը կապրի:+
28 Արդարը նախքան պատասխանելը մտածում է,+
Բայց չար խոսքերը ցայտում են չարագործի բերանից:
29 Եհովան հեռու է չար մարդուց,
Բայց արդարի աղոթքը լսում է:+
30 Զվարթ հայացքը ուրախացնում է սիրտը,
Եվ լավ լուրը ուժ է տալիս ոսկորներին:+
31 Նա, ով ականջ է դնում կենսատու խորհրդին,
Իմաստուն մարդկանց հետ է քայլում:+
32 Խրատը մերժողը իր կյանքը չի արժևորում,+
Իսկ խորհուրդ լսողը հասկացողություն է ձեռք բերում:+
33 Եհովայի հանդեպ վախը իմաստություն է սովորեցնում,+
Եվ փառքին նախորդում է խոնարհությունը:+