2 Պետրոս
2 Սակայն ինչպես որ ժամանակին Աստծու ժողովրդի մեջ կեղծ մարգարեներ կային, այնպես էլ ձեր մեջ կեղծ ուսուցիչներ կլինեն:+ Նրանք աննկատ կործանարար աղանդավորություն կմտցնեն և նույնիսկ կուրանան այն տիրոջը, որը գնել է իրենց,+ ու արագահաս կործանում կբերեն իրենց վրա: 2 Շատերը կընդօրինակեն նրանց լկտի վարքը,*+ և նրանց պատճառով մարդիկ ճշմարտության ճանապարհի մասին վիրավորական խոսքերով կարտահայտվեն:+ 3 Նաև ագահությունից դրդված՝ նրանք կխաբեն ձեզ, որպեսզի շահագործեն: Բայց դատաստանը, որը վաղուց ի վեր սահմանված է նրանց համար,+ չի ուշանում, և նրանց կործանումը անխուսափելի է:+
4 Աստված չխնայեց մեղք գործած հրեշտակներին+ և տարտարոսը* գցեց նրանց՝+ շղթայելով թանձր խավարում,* մինչև որ գա նրանց դատաստանի ժամը:+ 5 Նա չխնայեց նաև հին աշխարհը+ և անարդար մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց,+ բայց Նոյին՝ արդարության քարոզչին,+ ևս յոթ հոգու հետ պահպանեց:+ 6 Նա դատաստան տեսավ Սոդոմ ու Գոմոր քաղաքների նկատմամբ՝ դրանք մոխրի վերածելով,+ և այդպիսով ցույց տվեց, թե ապագայում անարդար մարդկանց ինչ է սպասում:+ 7 Իսկ արդար Ղովտին,+ որը սաստիկ ընկճվել էր մեղսագործների լկտի վարքի պատճառով, փրկեց: 8 Չէ՞ որ այս արդար մարդը, նրանց մեջ ապրելով, ամեն օր տանջվում էր, քանի որ տեսնում էր նրանց չար գործերն ու լսում էր դրանց մասին: 9 Այո՛, Եհովան* գիտի, թե ինչպես իրեն նվիրվածներին ազատի փորձությունից,+ իսկ անարդարներին պահի Դատաստանի օրվա համար, որ կործանվեն,+ 10 հատկապես նրանց, ովքեր ցանկանում են պղծել ուրիշների մարմինը,+ և նրանց, ովքեր արհամարհում են իշխանությունը:+
Լինելով հանդուգն և ինքնահաճ՝ նրանք չեն վախենում վիրավորական խոսքեր ասել այն մարդկանց մասին, ում Աստված փառքի է արժանացրել, 11 մինչդեռ հրեշտակները, որ թեև ուժով և զորությամբ գերազանցում են նրանց, Եհովայի հանդեպ հարգանքից մղված՝* վիրավորական խոսքերով չեն մեղադրում նրանց:+ 12 Բայց այս մարդիկ բանականությունից զուրկ կենդանիների են նման, որոնք բնազդով են շարժվում ու ծնված են բռնվելու և սպանվելու համար: Նրանք վիրավորական խոսքերով են արտահայտվում այն բաների մասին, որոնցից գաղափար չունեն:+ Նրանց բռնած կործանման ուղին խորտակելու է իրենց, 13 և դա լինելու է իրենց չար գործերի հատուցումը:
Նրանք հաճույք են ստանում ցոփ ու շվայտ կյանք վարելուց,+ անգամ ցերեկը: Նրանք բծեր ու արատներ են, որոնք մեծ բավականություն են ստանում իրենց մոլորեցուցիչ ուսմունքների մասին խոսելիս, երբ կերուխում են անում ձեզ հետ:+ 14 Նրանց աչքերում շնություն* գործելու անհագ ցանկություն կա,+ նրանք չեն կարողանում հեռու մնալ մեղքից ու հրապուրում են անկայուն մարդկանց: Նրանց սրտերը հմուտ են ագահություն դրսևորելու հարցում: Նրանք անիծված զավակներ են: 15 Ուղիղ ճանապարհը թողնելով՝ նրանք շեղվեցին և գնացին Բեորի որդի Բաղաամի ճանապարհով,+ որը տենչում էր ստանալ իր չար գործերի վարձատրությունը,+ 16 բայց նախատվեց իր մեղքի համար:+ Անխոս էշը, մարդու ձայնով խոսելով, փորձեց կանգնեցնել մարգարեին, որ անխելքությամբ չվարվի:+
17 Նրանք անջուր աղբյուրներ են, կատաղի փոթորկից քշված մշուշային ամպեր, և նրանց համար պահված է անթափանց խավարը:+ 18 Նրանք վերամբարձ խոսքեր են ասում, որոնք փուչ են, և մարմնի ցանկությունները բորբոքելով+ ու լկտիաբար վարվելով՝ հրապուրում են նրանց, ովքեր նոր են փախել մեղսալից կյանքով ապրող մարդկանցից:+ 19 Նրանք ազատություն են խոստանում նրանց, մինչդեռ հենց իրենք ապականության ստրուկներ են,+ որովհետև ով հաղթվում է որևէ մեկի կողմից, նրա ստրուկն է դառնում:*+ 20 Եթե Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքների շնորհիվ այդպիսիները փախել են աշխարհի պղծություններից,+ բայց հետո նորից թաթախվել են դրանց մեջ ու հաղթվել, ապա նրանք ավելի վատ վիճակում են, քան սկզբում էին:+ 21 Լավ կլիներ՝ նրանք չիմանային արդարության ճանապարհը, քան իմանալուց հետո երես թեքեին իրենց տրված սուրբ պատվիրանից:+ 22 Որքա՜ն ճշմարիտ է նրանց պարագայում այս առածը. «Շունը վերադառնում է իր փսխածին, և լվացված խոզը դարձյալ գնում է ցեխի մեջ թավալվելու»:+